Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թեստ. Որքանո՞վ ես ռոմանտիկ

Lifestyle

Բոլորս էլ մի քիչ ռոմանտիկ ենք: Թեստը թույլ է տալիս որոշելորքանով և ինչպես է դրսևորվում մեր 

ռոմանտիզմը, և ինչպես կարող է այն օգնել կամ խանգարել մեզ առօրյա կյանքում:

 

1. Մեծ սերը...

ա) հիմա է

բ) կյանքում մեկ անգամ է պատահում

գ) իրականում գոյություն չունի

դ) հեքիաթ է փոքրերի համար:

2. Նվիրական երազանքդ է...

ա) շատ-շատ փողը

բ) գեղեցիկ արքայազնը

գ) անմահությունը

դ) հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը:

3. Երբ չափազանց նյարդայնանում ես...

ա) վրադ ցանի պես դուրս է տալիս

բ) օդը չի հերիքում, նույնիսկ շնչահեղձ ես լինում

գ) ընդհանրապես ուտել չես ցանկանում

դ) ողջ մարմինդ սկսում է ցավել:

4. Վերաբերմունքդ ժամանակի հանդեպ...

ա) այն կա՛մ արագ է թռչում, կա՛մ երկար է ձգվում

բ) այն երբեք չի բավականացնում

գ) այն երբեմն չափազանց անտեղի ես վատնում

դ) կարգին է, եթե գործերը ժամանակին են արվում:

5. Քեզ համար գիշերային մղձավանջ են...

ա) անհաղթահարելի խոչընդոտները

բ) երբ հետևիցդ մոլագարներ են ընկնում

գ) երբ հանկարծ մերկ հայտնվում ես մարդկանց մեջ

դ) երբ երազում ատամդ ընկնում կամ մազերդ թափվում են:

6. Քեզ համար շատ հետաքրքիր կլինի հանդիպել...

ա) այլմոլորակայինի հետ

բ) սիրած դերասանի հետ

գ) որևէ հանճարի հետ

դ) հարևանի հետ:

7. Աշխարհում ամենաշատը վախենում ես...

ա) անբուժելի հիվանդությունից

բ) միայնությունից

գ) մահից

դ) ծերությունից:

8. Երջանիկ լինելուն  քեզ խանգարում է...

ա) մարդկանց անհամբերությունը

բ) եսասիրությունը

գ) չքավորությունը

դ) անպաշտպան լինելը:

9. Սթրեսի ժամանակ քեզ մոտ...

ա) հաճախ փոխվում է տրամադրությունդ

բ) անհանգստության տանջող զգացում է առաջանում

գ) գլխացավեր ես ունենում

դ) խաթարվում է քունդ:

10. Նույնիսկ մեծ սիրո համար չէիր ցանկանա...

ա) զրկվել ֆինանսական անկախությունից

բ) սարսափելի կերպով վիճել ծնողներիդ հետ

գ) հրաժարվել ամենամոտ ընկեր-ընկերուհիներից

դ) մեկնել օտար երկիր:

11. Քեզ պահել-մեծացրել են...

ա) ծնողներդ

բ) ավելի շատ՝ հայրդ

գ) միայն մայրդ

դ) տատիկն ու պապիկը (կամ նրանցից մեկը):

12. Եթե թռչեիր տիեզերք, քեզ հետ անպայման կվերցնեիր...

ա) կոսմետիկ միջոցներ

բ) մանկությունից սիրած խաղալիք

գ) որևէ համեղ բան

դ) թալիսման:

13. Հաճախ կարդում ես...

ա) հայ և արտասահմանցի դասականների

բ) Պաուլո Կոելյոյի գործերը

գ) «Ես Yes», «Ես GIRL» ամսագրերը

դ) դետեկտիվ և ֆանտաստիկ գրականություն:

14. Այժմ սիրահարվա՞ծ ես...

ա) այո, մինչև ականջներս

բ) ոչ

գ) ծիծաղելի է, բայց ինձ միաժամանակ երկու տղա են դուր գալիս

դ) սիրում եմ մի տղամարդու, բայց նա ազատ չէ:

15. Մայրդ...

ա) շատ աշխույժ է

բ) չափազանց շատ է  «վրա տալիս»

գ) շատ հուզական է, նույնիսկ` քմահաճ

դ) պահանջում է, որ ամեն ինչ հնարավորինս լավ արված լինի:

16. Ապագա մասնագիտությանդ մեջ ամենակարևորը...

ա) այն քեզ դուր գա

բ) ծնողներդ գոհ լինեն քեզանից

գ) մյուսներից վատ չապրես

դ) այն լավ վարձատրվող լինի:

17. Օր չի լինի, որ դու...

ա) չերազես սիրածդ մարդու հետ հրաշալի հարաբերությունների մասին

բ) չհիշես, թե ում էիր սիրահարված

գ) չմտածես՝  «ո՞ր  մեղքիս համար»

դ) չմտածես ապագայիդ մասին:

18. Երբ ընտանիք կազմես, կցանկանայիր ազատ ժամանակդ անցկացնել...

ա) սեփական այգում

բ) լավ երաժշտություն լսելով

գ) սիրելի ամուսնու համար էկզոտիկ ճաշատեսակներ պատրաստելով

դ) հեռուստացույցի առաջ հանգիստ նստելով:

19. Այնքան էլ չես վստահում...

ա) քաղաքական գործիչներին

բ) անծանոթներին

գ) հոգևորականներին

դ) լրագրողներին:

Այժմ հաշվիր՝ Ա, Բ, Գ, Դ պատասխաններից  ո՞րն է գերակշռում 

 

Ա.Իդեալի փնտրտուքներով

 

Քեզ հետ հաճախ են զվարճալի ու արտասովոր դեպքեր պատահում: Կյանքում քեզ շատ բաներ են հետաքրքրում, ինչի շնորհիվ էլ հետաքրքիր անձնավորություն ես: Էությանդ մեջ իրականն ու ռոմանտիկան շատ բնական եղանակով են համադրվում, իսկ լիովին երջանիկ լինելու համար քեզ չնչին բան է պակասում. դադարիր տարվել պատրանքներով: Պետք չէ այդքան համառորեն փնտրել բացարձակ ներդաշնակություն՝ ո՛չ քո մեջ, ո՛չ մյուսների: Իդեալները ստեղծվում են մարդկանց երևակայության հետևանքով և միայն նրա համար, որպեսզի դրանցով կողմնորոշվեն: Թող ներդաշնակության զգացումդª ինչպես կողմնացույցի սլաքը, ցույց տա ճիշտ ուղին: Բայց ավելի լավ է չշտապես:

Բ  Հետ նայելով

 

Երբեմն քեզ թվում է՝ կյանքիդ ամենալավ բաները մնացել են անցյալում: Իսկ այժմ ամեն ինչ մի տեսակ սխալ է՝ տխուր և ձանձրալի: Այդ մտքերը հոգումդ խորը ապրումներ են առաջացնում: Զգացմունքները քեզ ավելի շատ են անհանգստացնում, քան սթափ դատողությունը. քեզ վերջին ռոմանտիկն ես համարում: Այո՛, դու անհույս ռոմանտիկ ես: Այո՛, կյանքը երբեմն մեզ հետ խորթ ու չար մոր պես է վարվում: Սակայն նույնիսկ անցած օրերի ծանր պահերի մեջ ռոմանտիկ, լուսավոր բան ես տեսնում: Նշանակում է՝ այս օրն էլ (թեկուզ մեկ տարի անց) երջանիկ կթվա: Շատ քիչ բան է հարկավոր. սովորիր նույն վառ լույսը նկատել հենց այսօր և հենց հիմա:

Գ.Կասկածների  միջև  կիսվող

 

Երբեք չգիտես՝  որն է ճիշտ. զգացմունքների ընթացքին տրվե՞լը, թե՞ կանխավ մտածելը: Տրվելով ուժեղ զգացմունքին՝ անհանգստանում ես՝ արդյոք սխալ  չե՞ս վարվում  և ի՞նչ է լինելու հետո: Ջանալով վերահսկել իրավիճակը՝ հաճախ մտածում ես. «Ճիշտ չէ՞ր  լինի ուղեղն ընդհանրապես անջատել»: Ստացվում է՝ անընդհատ ինքդ քեզ ես կեղեքում: Բայց ոչ մեկն ապահովագրված չէ սխալներից: Դրանք նույնիսկ օգտակար են, սովորեցնում են մեզ: Իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ապագան: Անթերի մարդիկ չկան: Մի՛ խանգարիր քեզ ուրախանալ հաջողություններով, իսկ տհաճություններից նեղվիր` ըստ դրանց աստիճանի:

Դ. Չվստահող

 

Քեզ ռեալիստ ես համարում և համոզված ես, որ զգացմունքներին ու հույզերին պետք է գիտակցաբար մոտենալ: Քեզ համար նման մոտեցումը ռոմանտիկայի բոլոր դրսևորումների քննադատությունն է. «սերը հեքիաթ է հիմարների համար», «ռոմանտիկան մտացածին  է, որն իրական կյանքի հետ ոչ մի կապ չունի»: Միայն թե հոգուդ խորքում ամենաշատը  ցանկանում ես նուրբ սեր, ամենառոմանտիկ հարաբերություններ և վախենում ես լքված ու միայնակ լինելուց: Բայց մի՞թե  տրամաբանական է՝ երես թեքել սիրուց ու ապրել միայնության մեջ: Ավելի խելացի չէ՞  ընդունելը, որ պարզապես ուզում ես սիրել և սիրված լինել: Չե՞ս  ուզում փորձել սովորել այդ ամենը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia