«Հեռուստամարաթոն-2015»-ում ներառվել է Արցախում բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաեւ Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարեւոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: