Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում 2016-ին կվերանորոգվեն 49 կմ երկարությամբ ավտոճանապարհներ

Society

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կ ապի նախարարության լրատվական ծառայությունից, նիստը նախագահող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քննարկվող հարցերը կնպաստեն ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությանը:

Խորհրդակցական մարմնի քննարկմանը ներկայացված առաջին հարցը ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծն է եղել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանն իր զեկույցում ներկայացրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի մանրամասն նկարագրությունը: Այսպիսով, 2016-ին կվերականգնվեն շուրջ 49 կմ ավտոճանապարհներ, 2017-ի համար նախատեսված է շուրջ 26 կմ, իսկ 2018թ. կհիմնանորոգվեն 22 կմ ավտոճանապարհներ: Հիմնանորգումների համար անհրաժեշտ ֆինանսավորումները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից:

Նիստի ընթացքում զեկույցով է հանդես եկել «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» նոր վարկային ծրագրով 2016-2019 թթ. ընթացքում կառուցման ենթակա շուրջ 155 կմ ճանապարհահատվածների նախագծման, տեխնիկական հսկողության, հիմնանորոգման և սպասարկման աշխատանքները:

Զեկույցի երկրորդ մասը վերաբերել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին: Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունն անցյալ տարվա մարտից իրականացնում է այդ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաև նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին: Ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնե լ Ասիական զարգացման բանկը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված բանակցային խումբը ֆինանսավորման նպատակով այս պահին քննարկումներ է տանում Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:

Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին, նշել թ, որ մամուլում անընդհատ հիշատակվող այս ճանապարհի այսօրվա վիճակը նախարարության կողմից աչքաթող չի արվել, այնտեղ իրականցվում են փոսալցման աշխատանքներ և նպատակահարմար չէ թեկուզ հատվածական հիմնանորոգումը, քանի որ հաջորդ տարվա գարնանը կսկսվի ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը: Նախարարը խոսել է նաև Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի մասին և նշել, որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում, և հաջորդ տարի այդ ճանապարհահատվածում կմեկնարկեն կառուցման աշխատանքները. «2016-ի ընթացքում մենք կիրականացնենք այս 2 մեծ, խոշոր նախագծերը, որը իրականում մի քանի անգամ կբարելավի ճանապարհների որակը»:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը ներկայացրել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025թթ. ֆինանսավորման ռազմավարության նախագիծը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ: Նշված ռազմավարության իրականացումը հնարավորություն կտա միջպետական և հանրապետական ճանապարհների անհարթության միջազգային ցուցանիշների (ԱՄՑ) ապահովումը:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ճանապարհային ոլորտի արդյունավետ կառավարմանը և համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia