Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կլինիկական մահ տեսածների «հուշերից»

Lifestyle

Եթե Թումանյանին միայն տասնվեց դեպքերը բավական էին կլինիկական մահերի մասին գրելու համար, ապա Ռայմոնդ Մոուդին հետազոտել է 150 հիվանդի, ովքեր կամ կլինիկական մահ են վերապրել կամ մոտ են եղել մահվանը: Մոուդին նկատել է, որ այս մարդկանց հաղորդագրությունները շատ նման են եղել միմյանց՝ թռիչք մութ թունելով, հանդիպում վառ լույսի հետ, անցած ողջ կյանքի համայնապատկեր, հոգևոր արարածի, մահացած հարազատների հետ հանդիպում, ինչպես նաև աստվածային էակի հետ հանդիպում և եզակի գիտելիքի ձեռքբերում:

28 տարեկանում կլինիկական մահ ապրած, «Կյաքի եւ մահվան շփման եզրագիծն ու մարդկային գիտակցությունը» գրքի հեղինակ
բժիշկ-անեսթեզիոլոգ Արթուր Հակոբյանը մի քանի հաղորդումներում, անգամ վավերագրական ֆիլմում, պատմում է, թե ինչպես նա սև թունելով հասավ լուսավոր այն տարածությունը, որը տեսնում են կլինիկական մահ ապրած գրեթե բոլոր մարդիկ:
<<Մոտենալով լույսին, հոգին մխրճվում է նրա մեջ, միանգամից տագնապի զգացողությունը վերանում է>>, ասում է բժիշկը:

Այնտեղ պարոն Հակոբյանը ,զգալով լուսավոր մի էակի ներկայություն, նրա հետ վերապրել է իր կյանքի բոլոր դրվագները, պահեր, մանրամասներ, որոնք գուցե մոռացվել են, և ահա, դրանք աչքի առաջ են:

<<Դու վերապրում ես քո բոլոր սխալ քայլերն ու անգամ մտքերը և մի ամոթի զգացողության մեջ ես ընկնում>>, պատմում է պարոն Հակոբյանը:

Սրանից հետո նա հանդիպել է իր մահացած բարեկամին՝ Սերյոժային: «Հետո,- ասում է,- տեղի է ունենում հանդիպումը լույսի աղբյուրի հետ՝ աստվածային Քրիստոսի։ Մարդու լեզուն ի վիճակի չէ նկարագրել այդ»:

Սերյոժայի խնդրանքով Քրիստոսը հետ է ուղարկել Արթուր Հակոբյանին, և նա կիսվել է այս պատմություններով:

Ես և իմ ցանկացած ընթերցողը նույնպես լիարժեք իրավունք ունի չհավատալու նրան: Իսկ ո՞վ ասաց, որ բժիշկները միշտ ճիշտ են, այն էլ այսօր, երբ բժշկական համալսարանի համար դիպլոմայիններ ու կուրսայիններ գրողները շատ հեշտությամբ կարող են տաս հազարանոց կուրսայինը քսան հազարով վաճառել:

Տիկին Մարինան կլինիկական մահ է ունեցել ծննդաբերության ժամանակ:
-Եվ ի՞նչ եք հիշում, տիկին Մարինա:

-Չնայած, որ այն տևեց մի քանի վայրկյան, ինձ շատ երկար թվաց այդ ժամանակը, ես սլանում էի մի սև թունելով այնպիսի արագությամբ, որից մարդու սիրտը կկանգի, հետո բախվեցի աչք ծակող սպիտակ լույսի հետ ու արթնացա: Դրանից հետո մեկընդմեջ ձեռքերս էնպես են տաքանում, որ աղջիկս կողքիս նստած զգում է էդ տաքությունը: Մի անգամ էլ գլխացավ ուներ, ասաց` ձեռքերս դնեմ գլխին: Պատկերացրու, որ ցավն անցավ: Գուցե ներշնչանքից էր, կամ պատահականություն, բայց էդպես հաճախ է լինում:
Լավ, իսկ ի՞նչ է ասում եկեղեցին: Ի՞նչ է մահը, կլինիկական մահը:

Ջրվեժի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Կյուրեղ քահանա Տալյանն ասում է.
-Այն մարդու համար, ով անհաղորդ է եկեղեցուն, Քրիստոսին, հավատին, մահը սարսափելի մի բան է, վախճան է, անէություն, որը չի կարող մարդուն չսարսափեցնել: Քրիստոնյայի համար մահը այլ երանգ ու բնույթ ունի, նա վախենում է ուրիշ բանից, վախենում է, թե արդյոք հասցրե՞լ է Աստծո հետ հաշտվել, հասցրե՞լ է ապաշխարհել իր մեղքերի համար, մեղա գալ, ներում խնդրել, հասցրե՞լ է հաշտվել իր թշնամիների հետ: Կան շատ անհավատ մարդիկ, ովքեր կլինիկական մահ ապրելուց հետո քրիստոնյա են դարձել, ու շրջադարձորեն փոխվել է իրենց կյանքը:

Բայց մենք ապրում ենք, և մեր հավատը, ցանկացած ականատեսի, կլինիկական մահ ապրած մարդու, եկեղեցականի խոսքը, որքան էլ համոզիչ ու իսկական լինեն, որքան էլ, որ մենք հավատում ենք դրան, մեր գիտակցությունը պատրաստ չէ հասկանալու, ընկալելու, ըմբռնելու, որ մեզ էլ` ինձ, քեզ, նրան սպասում է մահը, որովհետև մենք միշտ էլ վախեցել ենք էնտեղ հայտնվելուց:

Ջոնաթան Լիվինգսթոնի ռեկորդների հեղինակ Ռիչարդ Բախն ապրել է կլինիկական մահ ու վայելել է այն: Ասում է` <<վերադառնալ չէի ուզում>>:

Բախը երևի հանգիստ է ապրում, գիտի, որ էնտեղ էլ լավ է (դեռ ավելի լավ, քան էստեղ): Իսկ մենք, ինչքան էլ սիրենք Բախին, մահը պատկերացնելու համար միայն իրեն հավատալով, չենք կարող բավարարվել: Մահը հասկանալու համար միայն մեռնել է պետք:


Արուս Տիգրանյան

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients