ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
SocietyՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: