Հատուկ աշխատանքային խումբը խստացված ռեժիմով ստուգումներ կիրականացնի գազալցակայաններում
SocietyԻ կատարումն ՀՀ վարչապետի՝ հանրապետության գազալցակայանների նկատմամբ իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականի, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մայիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են նախարարության համապատ ասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաև իրավապահ մարմինները»,-շեշտել է ՏԿԱԻ նախարարը: