Քլոե Քարդաշյանը նոր սե՞ր է գտել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քլոե Քարդաշյանի կյանքում կարծեք թե նոր տղամարդ է հայտնվել։ Քլոեն նախորդ շաբաթավերջին ժամադրության է գնացել NBA-ի նախկին խաղացող Ռիք Ֆոքսի հետ։ Այս մասին տեղեկությունները հաստատել են US Weekly-ի աղբյուրները։
30-ամյա Քարդաշյանին նկատել են 45-ամյա Ռիք Ֆոքսի հետ մայիսի 22-ին Լոս Անջելեսի Casa Vega մեքսիկական ռեստորանում։
Բազմաթիվ ականատեսներ պատմել են, որ զույգ եկել է բավական ուշ և բարի փոխարեն նախընտրել են նստել առանձին սեղանի շուրջ։
«Կարծեք թե զվարճալի ժամադրություն էր։ Քլոեն երջանիկ էր»,-ականատեսներից մեկը պատմել է US-ին։