Ռուսաստանը վարակի պատճառով հետ է ուղարկել Թուրքիայից բերված ծիրանը
SocietyԹուրքիայից Ռուսաստան բերված 4 տ ծիրանը հետ է ուղարկվել Նովոռոսիյսկի նավահանգստից:
Ռուսաստանի բույսերի պաշտպանության եւ կարանտինի դաշնային ծառայության (Rosselchoznadzor) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեենկոն հայտարարել է, որ Թուրքիայից բերված ծիրանը հետ է ուղարկվել վնասակար նյութեր հայտնաբերվելու պատճառով:
«Ծիրանը հետազոտվել է հատուկ լաբորատորիայում: Արդյունքում՝ թուրքական ծիրանում հայտնաբերվել է մարդու առողջության համար վտանգավոր համարվող Western Californian Flower որդի տեսակ: Այդ պատճառով որոշեցինք Թուրքիա հետ ուղարկել 4 տ ծիրանը», -ասել է նա: