Սարդարապատի հաղթանակը փաստ էր՝ չկան անհաղթելիներ
BlogԿարեն Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սարդարապատի հերոսամարտը մեր ժողովրդի համար ոչ միայն հարյուրամյակների կորստից հետո պետականություն վերականգնելու սկզբունքային քայլ էր, այլև կոտրեց թշնամու հզորության լեգենդները: 1915-ի Գալիպոլիի ճակատամարտից մեծ «հաղթանակով» ու աշխարհի հզորագույն բանակներին՝ անգլիացիներին ու ֆրանսիացիներին հաղթած թուրքական բանակը գալիս էր ոտնատակ տալու փոքրիկ Հայաստանն ու ավարտին հասցնելու ցեղասպանությունը: Սարդարապատի հաղթանակը փաստ էր՝ չկան անհաղթելիներ...