Դոնբասում հակամարտության երկու կողմերն Էլ խախտում են սպառազինությունների հետքաշման ռեժիմը
SocietyԵԱՀԿ-ն գրանցել Է, որ Դոնբասում հակամարտության երկու կողմերն Էլ խախտում են ծանր սպառազինությունների հետքաշման ռեժիմը: Այդ մասին մայիսի 28-ին հայտարարել Է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
«Չնայած այն հայտարարություններին, որ ծանր սպառազինությունների հետքաշումն ավարտված Է, ԵԱՀԿ-ի ՀՄԱ-ի դիտորդները գրանցել են դրանց առկայությունը եւ տեղաշարժն առանձին շրջաններում, ինչը շփման գծից զենքի հետքաշման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների երկուստեք խախտում Է»,- ասել Է Հուգը ճեպազրույցի ընթացքում:
Նա հավելել Է, որ վերջին բրիֆինգից հետո «ՀՄԱ-ի դիտորդները կրկին այցելել են հակամարտության երկու կողմերի ծանր տեխնիկայի հետքաշման վայրեր եւ արձանագրել են մի շարք դիրքերի բացակայություն»: