Մեխիկոյում կկայանա «Հայաստան 1915» երաժշտական ներկայացման պրեմիերան
CultureՀանգստյան օրերին Մեխիկոյում կկայանա Խուան Արթուրո Բրենանի «Հայաստան 1915» երաժշտական ներկայացման պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է entretenimiento.terra.com-ը, Բրենանը հայտարարել է, որ իր ներկայացումը ստեղծել է ի հիշատակ Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ սպանված հայերի:
Պատմելով Հայոց ցեղասպանության եղելության մասին, ռեժիսորը նշում է. «Ես գրեցի «Հայաստան 1915»-ը որպես պատասխան այն ժխտողականության, որ մինչ այսօր շարունակում է թուրքական կառավարությունը: Հայաստանն այն անունն է, որը հայերն տվել են իրենց երկրին, նրանք խոսում են հայերեն եւ այդ բառը մեծ նշանակություն ունի նրանց համար»: