Սևանում և Գավառում գրանցվել է ուժեղ պտտահողմ
SocietyԳեղարքունիքի մարզի Գավառի և Սևանի տարածաշրջաններում մայիսի 28-ին, ժամը 15:30-16:00-ի սահմաններում ավերիչ ուժի պտտահողմ է գրանցվել: Ւնչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, քամու արագությունը Սևանի տարածքում կազմել է 22, Գավառի տարածքում՝ 10-15 մետր/վայրկյանում:
Պտտահողմը վնասել է Սևանի մարզադպրոցի 240 քմ մակերեսով թիթեղապատ տանիքը՝ պոկելով և ցած շպրտելով այն: Ավելի քան 10-15 րոպե փոշու ամպը բարձրացել է բնակավայրերով մեկ: Այլ վնասների մասին առայժմ ճգնաժամային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: