Հենց նոր Մոսկվա կինոթատրոնում ավարտվեց Հրաչ Քեշիշյանի "Մեր Սրտի Տնակը" ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն արդեն վաղվանից կարող եք դիտել երևանյան կինոթատրոններում:
Երևան էին ժամանել ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ գեղեցկուհիներ Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրեժենովան, ցավոք ներկա չէր պրեմիերային Արմեն Ջիգարխանյանը: Պրեմիերայի գլխավոր զույգն էր Խորեն Լևոնյան/Լիկա Մեսրոպյան զույգը: Նրանց ընտանիքում այսօր եռակի տոն է՝ ֆիլմի պրեմիերան, Լիկայի ծննդյան տոնը, դե իսկ վաղը, Լիկայի խոսքերով նրանք սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ի դեպ, առաջնեկը տղա է լինելու: Պրեմիերայի մյուս հյուրերի ցանկում էին ֆիլմի երաժշտության հեղինակ Հայկոն, կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին` իր կնոջ հետ, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Ամիրյանը, Արևիկ Սիմոնյանը, Նարինե Սուլթանյանը, Ավետ Բարսեղյանը, Միքայել Պողոսյանը ու շատ ու շատ ուրիշներ...
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: