Նախարարը խոստանում է խոցելի խմբերի համար էլէներգիայի հանարավոր թանկացունը մեղմելու ուղիներ գտնել
SocietyԾառայությունների սակագնի յուրաքանչյուր բարձրացում մտահոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, որ թանկացման ազդեցությունն, առաջին հերթին, իրենց վրա զգում են սոցիալապես խոցելի խմբերը: «Հստակ է, որ պետության քաղաքականության ու կառավարության գործողությունները, առաջին հերթին, պետք է ուղղված լինեն սոցիալապես խոցելի խմբերի խն դիրների լուծմանը»,- ասաց նախարարը:
Հարցին ի պատասխան, թե արդյոք Արտեմ Ասատրյանն արդարացված համարում է սակագնի մասնակի սուբսիդավորում անապահովների համար, ինչպես գազամատակարարման դեպքում էր արվում` նա նշեց. «Դրա վերաբերյալ եզրակացություն տալ այս պահին չեմ կարող, քանի որ բոլոր հնարավոր մոտեցումներն էլ քննարկվում են: Այս կամ այն մոտեցումը նախընտրելի չեմ կարող համարել, որովհետև դրանք բոլորն էլ ունեն դրական ու բացասական կողմեր: Բայց մի բան հստակ է, սոցիալապես խոցելի խմբերի համար պետք է առանջնահերթ միջոցառումներ իրականացվեն»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը սոցիալական լարվածություն է առաջացնում հասարակության շրջանում, Արտեմ Ասատրյանը նկատեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով քննարկում ու նախադրյալներ են ստեղծում մի շարք ծրագրերի իրականացման համար: «Գրեթե բոլոր ուղղություններում այդ աշխատանքները ընթացքի մեջ են` թե գործազրկության կրճատման հետ կապված, թե սոցիալապես խոցելի խմբերի մասով, թե սոցիալական ծրագրերի հասցեականության և չափերի ավելացման առումով»,-ասաց նա:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայիհաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանիէներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացա նցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: