Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Տնփեսա» սիթքոմն այլևս եթերում չի լինի. ստեղծագործական կազմը կիսվում է ուրախ հիշողություններով

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Ով է սա, ով է սա՝ տնփեսա». ահա այսպես չորս եթերաշրջան շարունակ հեռուստադիտողի կողմից շատ սիրված «Տնփեսա» սիթքոմն ազդարարում էր, որ ժամանակն է հարմար տեղավորվել բազմոցին և նայել որակյալ հումոր՝ հայտնի և սիրված դերասանների մասնակցությամբ: Այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, հեռուստադիտողը կդիտի սիթքոմի վերջին սերիան, իսկ Blognews.am–ի հետ զրույցում ստեղծագործական կազմը պատմել է նախագծի ստեղծման մասին, կիսվել հետաքրքիր դրվագներով և նկարահանել ֆիլմ ֆիլմի մասին:

«Առաջին սերիայի նկարահանումն իր ուսերին էր վերցրել Դավիթ Բաբախանյանը, ով գրեթե միշտ իր բոլոր աշխատանքների առաջին նկարահանումն անձամբ է անում, որպեսզի նախագիծը ճիշտ զարգացում ապրի: Ես հրավիրված եմ եղել որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետո նա ղեկը հանձնել է ինձ, իհարկե վերջնական արդյունքը Դավիթը միշտ նայել է,-պատմեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը և ավելացրեց, որ կարոտելու է այս նախագիծը,-ես նկարահանել եմ շատ ուրիշ նախագծեր, բայց սա իմ առաջին հումորային նախագիծն է, և կար վախի զգացում, որ գուցե ես չկարողանամ այն ճիշտ ներկայացնել: Բայց երբ սկսեցի աշխատել ստեղծագործական կազմի հետ, հասկացա, որ պետք չէ վախենալ, և այս գործում իրենց մեծ լուման ունեն Մկրտիչ Արզումանյանը և Հովհաննես Ազոյանը, ովքեր նոր եկած դերասաններին միանգամից կարողանում էին բացատրել իրենց դերը»:

Հարութը նշեց, որ նկարահանման հրապարակում արտակարգ դեպքեր ևս գրանցվել են. «Եղել է, որ ինչ-որ լամպ է պայթել, որը շատ հնարավոր է՝ որևէ մեկին վնասեր, բայց Աստծո կամքով և խմբում տիրող դրական էներգիայի շնորհիվ ոչինչ չի պատահել»:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով հանդես էր գալիս Անուշիկի կերպարում, կիսվում է, որ իր համար սա հումորային նախագծում մասնակցելու առաջին փորձն էր. «Ինձ համար շատ պատասխանատու դեր էր, պետք է ամեն կերպ դուրս գայի այդ իրավիճակից, և իհարկե տեսնելով, թե անձնակազմում ինչ պրոֆեսիոնալ մարդիկ են ներգրավված՝ ես ավելի վստահ էի, որ կստացվի: Կերպարս մատուցեցի հնարավորինս լավ, բայց աշխատելու տեղ դեռ միանշանակ կա»:

Շուշաննան վերջին եթերաշրջանում ներկայանում էր հղիի կերպարում. «Սա արդեն իմ երկրորդ փորձն էր այս կարգավիճակում, և այս ամենին շատ հումորով եմ վերաբերվում: Ամեն դեպքում շատերն ինձ փողոցում մոտենում էին և ասում, որ ինձ չափազանց սազում է այդ վիճակը: Շատ եմ կարոտելու այս շրջանը և մեր նկարահանումները»:

Ալինա Մարտիրոսյանը, ով ներկայանում էր Էդիտայի կերպարում, նշում է, որ կուզեր՝ այս նախագիծը լիներ տարին տասներկու ամիս. «Ինձ համար նորություն էր և մի քիչ անհասկանալի էր Էդիտայի կերպարը, նա թիթիզ և դատարկագլուխ ինչ-որ մեկն էր: Մի քիչ դժվար էր սկզբում, բայց հետո ընտելացա: Ամեն ինչ իսկապես շատ լավ և թեթև էր ընթանում: Ես շատ սիրել եմ իմ կերպարը, չնայած մենք նմանություններ չունեինք»:

Արդեն չորրորդ եթերաշրջանում Կորյունի գործերն այնքան են վատանում, որ նա ստիպված է լինում վաճառել բնակարանը, և անշարժ գույքի գործակալն օգնության է հասնում նրան: Դերասան Տիգրան Գյուլումյանը, ով կերտում էր այդ դերը, այսպես ներկայացրեց իրավիճակը. «Կյանքում շատ հանդիպող կերպար է, որպես կանոն, նրանք ունեն մի ընդհանուր գիծ՝ կարողանում են լավ համոզել: Ես փորձեցի մի քիչ օրգանական դարձնել Աշոտ գործակալի աշխատանքը, նա վաճառում էր տունը և հետևաբար գործ ուներ հարուստ մարդկանց հետ: Երբ ես եկա, արդեն չորրորդ եթերաշրջանն էր, և նախագիծն արդեն հասցրել էր սիրվել։ Ես պետք է մտնեի այդ ընտանիք, վտանգ կար, որ գուցե «փոքր» երևայի, բայց շնորհիվ ստեղծագործական թիմի ամեն ինչ լավ ստացվեց»:

Մկրտիչ Արզումանյանին բաժին էր հասել միանգամից երկու դեր, նա մեկ շատ հումորով պապիկ էր, մեկ էլ՝ ընտանիքի շատ խիստ հայր. «Բնականաբար, ամենասկզբից դժվարություններ կային թիմի ձևավորման ընթացքում, բայց ուրախ եմ, որ մենք հաղթահարեցինք: Իմ երկու կերպարներն էլ սիրված են ինձ համար, սիքթոմի համար ավելի հարմար էր պապին, իսկ Կորյունն ավելի համապատասխան էր ֆիլմին, բայց ես ավելի շատ զգում էի Կորյունին: Պապիին խաղալով, որքան էլ հոգնած էինք լինում, միշտ դրական լիցքեր էինք ստանում, իսկ երբ հակառակն էր լինում, մի քիչ ավելի դժվար էր լինում»:

Պարզվում է՝ Շուշաննա Թովմասյանը Մկրտիչ Արզումանյանի ներկայությունից միշտ զգաստացել է և դժվար է մտել կերպարի մեջ. «Եղել են տարբեր դեպքեր, երբ մեկս մյուսին ոգեշնչել ենք կամ հակառակը՝ խնդրել, որ լքեն նկարահանման հրապարակը, որովհետև սկսել ենք ծիծաղել: Երբ իմ հատվածն էին նկարահանում, ինձ ավելի շատ խանգարում էին կողքի ձայները, չեմ հիշում մի դեպք, երբ գործընկերներս կարողանային ինձ խանգարել: Ավելի շատ ինձ էին խնդրում, որ դուրս գայի նկարահանման հրապարակից»:

Սիթքոմի սցենարիստներ Սարգիս Կալպակյանը և Նարեկ Ավագյանն ուրախ են, որ նախագիծը հայկական է և վերցրած չէ որևէ այլ տեղից. «Մեզ համար հումորն ավելի շատ մասնագիտություն է: Մենք միշտ անում ենք սեփական մոնիթորինգ, միայն մոտիկ մարդը կարող է քեզ ասել, որ ինչ-որ մի բան չի հավանել: Բնականաբար, ամեն ինչ հաշվի ենք առնում՝ սկսած դերասաններից, պրոդյուսերից, վերջացրած հեռուստադիտողով»:

Սցենարիստները խոստվանեցին, որ շատ սիրել են Կորյունի կերպարը. «Ցանկացած դերասանի համար դժվար կլիներ մարմնավորել այդ կերպարը: Մկրտիչ Արզումանյանը հրաշալի կատարեց իր վրա դրած առաջադրանքը»:

Սիթքոմում հնչած շատ արտահայտություններ այսօր կարելի է լսել նաև մեր առօրյա կյանքում, օրինակ այն, երբ Անուշավան պապին ամեն անգամ գեղեցիկ աղջիկ տեսնելիս ասում էր՝ «իուֆֆֆֆ»։ «Դրանք փոքրիկ հնարքներ են, որոնք թե՛ մենք ենք անում, թե՛ դերասանները դերի ժամանակ: Եթե արտահայտությունը հաջողված է, ապա դառնում է առօրյա խոսքի մի մաս»,- զրույցի վերջում նշեցին տղաները՝ ավելացնելով, որ հիմա աշխատում են նոր սցենարի վրա, որը կլրացնի «Տնփեսայի» բացը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients