Լուսինե Վարդանյան. «Կուզեմ խաղալ մի դեր, որը կունենա իր դրաման» Past.am
LifestylePast.am-ը գրում է.
Past.am-ի զրուցակիցն է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը:
Նա պատմել է ստեղծագործական դադարի պատճառների, սպասվող նորությունների մասին, կիսվել, թե ինչ հատկանիշներ են պետք դերասանական արվեստում ամրապնդվելու համար:
-Ի՞նչ նորություններ ունեք թատերասեր հասարակության և նրանց համար, ովքեր Ձեզ հետևում են սերիալների միջոցով:
- Նախ ասեմ, որ երեխայիս ծնվելուց հետո շատ մեծ դադար ունեցա կինոյում և թատրոնում, բայց մինչև երեխայիս ծնվելը շատ բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ եմ եղել. մինչև հղիության 7-րդ ամիսը խաղացել եմ բեմում մեծ հաճույքով և այն մտքով, որ երեխայիս եմ փոխանցում մի ամբողջ հրաշք:

Ֆիլմերում դեռ առաջարկներ չունեմ, բայց հուսով եմ, որ նոր ուժերով լցված և աշխատելու մեծ ցանկությամբ կանեմ լավ, արժեքավոր աշխատանքներ: Իսկ թատրոնում ինձ նոր դեր են վստահել: Իմ և իմ գեղարվեստական ղեկավարի՝ Արմեն Խանդիկյանի մոտ մեծ ցանկություն կա միասին աշխատելու: Ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել՝ վստահության, գնահատականի լավ խոսքերի և քաջալերման համար, աշխատանքի և ինքնադրսևորման մեջ դա ինձ ուժ է տալիս:

- Ի՞նչ տեսակ կանանց եք կարողանում հեշտությամբ մարմնավորել:
-Եթե ուզում ես որակով աշխատանք կատարել, երբեք հեշտությամբ չես մարմնավորի կերպարը, քանի որ դա ծանր աշխատանք է: Պետք է ամբողջ ուժերդ կենտրոնացնես և ավարտին հասցնես այն, ինչ քեզ վստահել են: Ինձ մոտ են ավելի դրամատիկ կերպարները, բայց հակառակ ժանրում փորձել եմ ինձ՝ երբեք չպատկերացրնելով, որ կստացվի, սակայն Արմեն Խանդիկյանը պատկերացրեց: Ուզում եմ այնպիսի դեր մարմնավորել, որը կունենա իր դրաման, և միևնույն ժամանակ կեպարիս խնդիրը կլինի համամարդկայինը:
Շարունակությունը՝ այստեղ: