Ասիայում և Ամերիկայում բարձրահարկ շենքերի «շքերթից» հետո հյուրանոցային աշտարակների կառուցման միտում է սկսվել նաև հին և բարի ցածրահարկ շենքերով հայտնի Եվրոպայում: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Ասիայի համար երկնաքերերը սովորական երևույթ են: Դրանց շարքում են օրինակ՝ KH Tower աշտարակում տեղակայված Pacific Regency Hotel Suites-ը և Կուալա Լումպուրում գտնվող DoubleTree by Hilton Kuala Lumpur-ը , ինչպես նաև՝ Բանկոկի ամենահայտնի 304 հարկանի Baiyoke Sky-ը:
Հյուսիսային Կորեայի Փհենյան քաղաքում տեղակայված 330 մետրանոց «Rugen»-ին արդեն հասցրել են գերազանցել: Մինչ համաշխարհային ճարտարապետական միության կողմից ամենատգեղ երկնաքերը ճանաչված «Rugen»-ը պատրաստվում էր բացմանը, միայն Դուբայում այդ ընթացքում 321 մետր բարձրությամբ «Sail», «Burj al-Arab», «Tower of Roses», ինչպես նաև՝ 355 մետր բարձրությամբ 72 հարկանի ևս 2 աշտարակ վեր խոյացավ:
Տարօրինակ է, սակայն Ամերիկան այս մրցարշավում զիջողի դերում է հայտնվել՝ երկվորյակ աշտարակների դեմ իրագործած ահաբեկչությունը բավականին երկար ժամանակ որպես հակագովազդ աշխատեց, սակայն 2014 թվականի հունվարին Նյու Յորքում բացվեց ԱՄՆ-ում 230 մետր բարձրությամբ 68 հարկանի ամենաբարձր Marriott International Inc-ը, որտեղ միանգամից 2 հյուրանոց տեղակայվեց՝ Courtyard-ը և Residence Inn-ը:
Լոնդոնում 2013 թվականին նոր «Shard» անունը կրող երկնաքերը կառուցվեց: Այն թարգմանաբար բեկոր է նշանակում, քանի որ արտաքինից բեկորի տեսք ունի: 2014 թվականին բացվեց նաև վենետիկյան Meliá Vienna-ն:
Մոսկվան, փորձելով հետ չմնալ Եվրոպայից, «Moscow City»-ի տարածքում Ռուսաստանի ամենաբարձր 85 հարկանի հյուրանոցի՝ «The Eye» նախագիծը կյանքի կոչեց: