ԿԸՀ-ն Արտաշատում եւ Ալավերդիում քարոզարշավի ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել
SocietyՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 7-ին Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:
Արտաշատում ընտրապայքարը շարունակող միակ թեկնածուն Արգամ Հովիկի Աբրահամյանն է: Առաջադրված մյուս երկու թեկնածուները` Հովհաննես Ղազարյանը եւ Գարեգին Համբարձումյանը, փաստաթղթերը հետ վերցնելու եւ ինքնաբացարկի պատճառով չեն շարունակում մրցապայքարը:
Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար գրանցված երկու թեկնածուներն են Արթուր Աբգարյանը`ինքնաառաջադրված, եւ Կարեն Փարեմուզյանը` ՀՀԿ թեկնածու: