Երբ ստիպված ես լքել սիրելիիդ. բաժանումը և աստղակերպի նշանները
LifestyleԲոլորս գիտենք, թե ինչ բան է անպատասխան սերը կամ անհաջողությունը սիրային հարաբերություններում: Սակայն հորոսկոպի տարբեր նշաններ տարբեր կերպ են տանում սիրային հարաբերությունների ավարտը և բաժանումը:
Խոյ
Խոյերը կրակոտ և եսակենտրոն նշան են, կրքոտ են և նույն կերպ ընկալում են սիրային հարաբերությունների ավարտը: Երբ լքում են խոյերին, նրանք դա ընկալում են այնքան ցավոտ, որ անգամ կարող են սկանդալ սարքել: Նրանք կրակոտ են ընդունում բաժանումը, սակայն հարաբերականորեն արագ են ապաքինվում:
Ցուլ
Ցուլերը կայուն և հաստատակամ են, ուստի սիրային ասպարեզում հազվադեպ են անհաջողություններ ունենում, քանի որ մի անգամ իրենց կեսին հանդիպելուց հետո նրանք ամեն կերպ աշխատում են բաց չթողնել նրան: Իսկ եթե իրենց լքում են, ապա նրանք դա ընկալում են որպես դասական դավաճանություն և երկար ժամանակ նեղացած են մնում և երկար էլ ապաքինվում են:
Երկվորյակ
Թեթև նշան է, միջանձնային հարաբերություններում թեթևամիտ է: Հաճախ հենց երկվորյակներն են բաժանման պատճառ լինում, իսկ եթե նրանց են լքում, ապա երկար չեն տանջվում: Նրանց հերիք է նոր հայացք, նոր համակրանք, և նախկին անհաջողությունները միանգամից մոռացնում են:
Խեցգետին
Շատ ընտանեկան և հոգատար նշան է: Հանդիպելով սիրուն` աշխատում են ամեն կերպ պահել այն, ենթագիտակցորեն պատրաստվելով ամուսնական կյանքի: Եթե լքեն խեցգետիններին, ապա նրանք երբեք վեճեր ու սկանդալներ չեն սարքի, այլ լուռ ու ցավոտ կտանջվեն: Վերքերը երկար ժամանակ չեն լավանա, իսկ հիշողությունները երբեք չեն մաքրվի: Խեցգետինը երկար ժամանակ չի ապաքինվի, սակայն նոր սեր հանդիպելուց հետո ոչ պակաս քնքշությամբ ու ջերմությամբ կվերաբերվի սիրո նոր օբյեկտին:
Շարունակությունը՝ այստեղ