Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանի տարածքում ազգայնական քաղաքապետը խաղահրապարակ է կառուցել
SocietyԹուրքական Քոզան (պատմական հայկական Սիս) քաղաքի ազգայնական քաղաքապետ Մուսա Օզթուրքը Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանի տարածքում մանկական զբոսայգի է կառուցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com լրատվականը` նշելով, որ մինչ հայերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան կաթողիկոսարանի տարածքը հետ ստանալու նպատակով, Ք ոզանի քաղաքապետը որոշում է այդ տարածքում զբոսայգի կառուցել:
Ավելի վաղ նույն այդ քաղաքապետը, ով Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության անդամ է, Սիսի կաթողիկոսարանը հետ վերադարձնելու նպատակով հարուցված դատական հայցի վերաբերյալ ասել էր. «Մենք անգամ մի թիզ հող չունենք ուրիշին տալու»: Մանկական զբոսայգու բացման արարողության ժամանակ Օզթուրքը հույս է հայտնել, որ այսուհետ երեխաները փողոցում խաղալու փոխարեն կխաղան հատուկ խաղահրապարակներում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել ԹուրքիայիՍահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսը վերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:
Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի ՏաննԿիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդհամաժողովի բացմանը: