Հայ ծնողներն սկսել են ավելի հաճախ դիմել հոգեբանի
SocietyՀայ ընտանիքները վերջին տարիներին իրենց երեխաներին առավել ճիշտ դաստիարակելու համար հաճախ են դիմում հոգեբաններին: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը համոզված է՝ հոգեբանին դիմելը կարևոր է և անհրաժեշտ: «Ծնողները դիմում են խորհրդի համար, տեղեկանում, թե ինչ մեթոդներով կարելի է ավելի ճիշտ ուղղորդել իրենց երեխային: Սա ամոթ չէ, այլ շատ ողջունելի է ու կարևոր: Տարիքային ճգնաժամերի դեպք ում էլ շատ հաճախ առաջանում են խնդիրներ, և հոգեբանները կարող են օգնել ծնողներին»,- լրագրողների հետ զրույցում նշեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ հայկական ընտանիքներում հաճախ բռնությունը որպես դաստիարակչական միջոց է կիրառվում: «Նման ընտանիքները, ցավոք, շատ են: Ծնողները կարծում են, որ բռնի ուժ կիրառելը լավ է, սակայն դա բազմաթիվ հոգեբանական և ֆիզիկական խնդիրներ է առաջացնում: Սխալ է ծեծի միջոցով երեխային ինչ-որ բան բացատրելը: Ծնողներին հաճախ թվում է, որ երեխաները շատ բան չեն հասկանում, և իրենք միշտ ճիշտ են: Նրանք չեն փորձում ընդունել երեխայի անհատականությունը, պարտադրում են իրենց տեսակետը երեխաներին: Բացի այդ, մեր ծնողները սիրում են նաև իրենց երազանքները «փաթաթել& raquo; երեխաների վզին, ինչը ևս մեծ խնդիր է»,-նշեց նա:
Հոգեբանի խոսքով՝ սերունդների միջև հաճախ հակասություններ են տեղի ունենում: «Ծնողները պետք է ընդունեն, որ իրենց երեխաները 21-րդ դարում են ապրում, պետք է փորձեն դաստիարակել նրանց ոչ թե այն մեթոդներով, որոնցով իրենք են դաստիարակվել, այլ ուրիշ եղանակով: Այսօրվա երեխաները բավականին ինքնուրույն են, և պետք է վստահել նրանց»,-նշեց նա:
Հ