Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամեն ինչ գողական դաջվածքների մասին. դաջվածքների իմաստները և ձևերը (լուսանկարներ)

Lifestyle

Դաջվածքներ ոտքերի վրա

1

Կալանավորի ծնկների վրա արված աստղաձև դաջվածքները կամքի ու ազատության խորհրդանիշ են։ Ոտքերի վրա դաջվածքներ անելը հին ավանդույթ է ռուսական քրեական աշխարհում։ Նախ՝ ռեցեդիվիստ հանցագործի ողջ մարմինը կարող է դաջվածքներով պատվել մի քանի դատվածություններից հետո, ուստի ոտքերը ծառայում են որպես պահուստային գոտի նոր դաջվածքների համար։ Մյուս կողմից, կալանավորների ոտքերին արված դաջվածքներն ավելի քիչ են երևում, ուստի դրանք տեսնել կարող են միայն մտերիմները։

Ոտքերի վրա առավել հաճախ հանդիպող դաջվածքներն այսպես կոչված «բեսպրեդելի աստղերն են», որոնք շատ են նման օրենքով գողերի կողմից ուսերի շրջանում արվող աստղերին, իսկ դրա իմաստը հետևյալն է. «Երբեք ծնկի չեմ իջնի»։

4

Այդպիսի աստղեր ծնկներին կրելու իրավունք ունեն միայն ամենահեղինակավոր բանտարկյալները, ովքեր հասցրել են ապացուցել, որ իրենք «ճշտով են» ապրում։ Ժամանակին այսպիսի դաջվածքներ ունեցողներից այնպիսիք, ովքեր սկսում էին համագործակցել ադմինիստրացիայի հետ կամ էլ գողական օրենքի այլ խախտում էին իրենց թույլ տալիս և «կորցնում էին երեսները», կարող էին զրկվել այս դաջվածքներից. ծնկների վրայի մաշկը կտրվում էր դանակով։

Սրունքների ու ոտնաթաթերի վրա արվող դաջվածքները, որպես կանոն, լուրջ իմաստային բովանդակություն չեն ունենում, ու առավել հաճախ այնտեղ արվում են դեկորատիվ կամ էլ խուլիգանական դաջվածքներ, օրինակ՝ ոստիկանական ուսադիրը ծակած դաշույն՝ «Սպանիր մենթերին» մակագրությունով կամ էլ թաթերի վրա արվող «Նրանք հոգնել են էտապներից» գրություն կամ էլ պարզապես պոռնոգրաֆիկ բնույթի դաջվածքներ։

6 Capture

 

Ըստ էության՝ ոտքերի վրա արվող դաջվածքների բազմազանությունը սահմանափակվում է տվյալ կալանավորի երևակայությամբ ու դաջվածքն անողի՝ այդ երևակայությունն ի կատար ածելու ունակությամբ։ Սատանաներ, վիշապներ, կմախքներ, շղթաներ… այս ամենը կարելի է տեսնել կալանավորների ոտքերին։ Նաև ընդունված է շղթաների ու ամրոցների տեսքով դաջվածքներ անել, որոնք անգամ բանտից դուրս պետք է ընդգծեն նախկին կալանավորի քրեական պատկանելիությունը։ Հանդիպում են նաև կատվի մռթի տեսքով դաջվածքներ, որոնք ոչ մի կապ չունեն կենդանու հետ, պարզապես կատուն՝ ռուսերեն кот-ը, հապավում է, որը բացվում է որպես «Коренной Обитатель Тюрьмы»՝ «Բանտի բնիկ բնակիչ»։

Քրեական աշխարհի արծվի ճանկը

1

 

Արծիվ պատկերող դաջվածքները պատկանում են գողականների շարքին, այն անելու իրավունք ունեն միայն ամենահեղինակավոր ու հարգված կալանավորները։ Գողական սլենգում արծիվ բառով բնութագրում են այն կալանավորներին, ովքեր փախուստ են իրականացրել բանտից։ Գողականների մոտ թռչունների հետ համեմատությունը վիրավորական է, բայց արծիվը բացառություն է, քանի որ բնության մեջ այն դաժան գիշատիչ է։ Դրա համար հաճախ կարելի է հանդիպել ճանկերի մեջ գառ պահող արծվի (գողական սլենգում հանցագործության տուժող կողմին անվանում են գառ) կամ էլ ավելի պրոզայիկ գրառումների, ինչպիսին, օրինակ, «Այն, ինչ քոնն ու ձերն է, միշտ եղել է իմն ու մերը»։

Թևերը պարզած արծիվ ու նրա գլխավերևում աստղ պատկերող դաջվածքներ անելու իրավունք ունեն միայն օրենքով գողերը։ Հանդիպում են նաև զուտ խուլիգանական իմաստ ունեցող դաջվածքներ, որտեղ արծիվ կա։ Եթե դաջվածքում արծիվը հարձակվել է մերկ կնոջ վրա, դա խորհրդանշում է հետևյալը. «Стервятник напал на стерву»:

Հատկանշական է, որ արծիվ պատկերող դաջվածքները հարգանք են վայելում նաև կին հանցագործների մոտ, ու չնայած նրան, որ գողական տղամարդիկ իրենց այն աստիճան հավասար չեն համարում քրեական աշխարհի կանանց, որպեսզի վերջիններս կարողանան «Օրենքով գող» կամ էլ «Պոլոժենեցի» տիտղոսները կրել, այնուամենայնիվ, հեղինակավոր հանցագործ կանանց երբեմն անվանում են «Գողական մամա» կամ էլ «Պախանուհի», և այդ կաստային պատկանող կանայք իրավունք ունեն իրենց որովայնին կամ էլ ազդրին մերկ կնոջ դաջել, որի ուսերին թագավոր արծիվ է նստած։

Մերժվածների դասը

1Քրեական աշխարհի բոլոր ներկայացոուցիչները բաժանված են կաստաների ու դասերի, որոնց մեջ ներառվում են ինչպես լիդերներն ու հեղինակությունները, այնպես էլ բանտային կյանքի ամենահեղինակազուրկ ու իրավազուրկ զանգվածը։ Ու չնայած նրան, որ մերժվածների դասի ներկայացուցիչներին երբեմն բարևելն էլ է «զապադլո», նրանք ևս ունեն իրենց հատուկ դաջվածքները, որոնք արվում են երևացող տեղերում, որպեսզի բանտ նոր ժամանող կալանավորները, չճանաչելով նրանց, արատավոր շփումներ չունենան «Չուշկաների» և «Չուխանների» հետ։

Բանտային հիերարխիայում ամենացածր սանդղակը զբաղեցնող կալանավորներին տարբեր կերպ են կոչում՝ կախված նրանց գործած հանցանքներից և համապատասխանաբար տարբեր ջաջվածքներ են անում (որպես կանոն՝ բռնի ուժով), որոնք սովորաբար կենդանիներ են պատկերում։

Օրինակ՝ այլ կալանավորներից ինչ-որ բան գողացողներին անվանում են «Կռիսյատնիկ» ու համապատասխանաբար առնետ են դաջում նման մարդու վրա։ Եթե հերթական կռիսյատնիկին բռնացնում են, ապա նրա մատներն են կոտրում ու բռնի ուժով առնետ են դաջում երևացող տեղի վրա, որ ուրիշները զգուշանան։

2

Գաղութի ադմինիստրացիայի հետ համագործակցող կալանավորներին, ինչպես նաև պասիվ արվամոլներին, անվանում են այծ՝ «Կազյոլ»։ Արվամոլներին առավել հաճախ աքլոր են կոչում՝ «Պիտուխ»։ Երկու դեպքում էլ, կրկին բռնի ուժով, այսպիսի կալանավորների մարմնի վրա դաջում են այծի կամ էլ աքլորի պատկեր։

Սակայն առավել հաճախ հանդիպող դաջվածքը մերժված կալանավորների մոտ խոզի պատկերով դաջվածքն է, որը հաճախ զուգակցվում է տարատեսակ վիրավորական գրություններով։ Ի դեպ, կանանց գաղութներում վիրավորական դաջվածքների առումով իրավահավասարություն է տիրում. վերջնականապես նսեմացված ու ստորացված կին կալանավորներին «չուշկա» և «խրյուշկա» են կոչում և կրկին խոզի պատկերներ են դաջում նրանց մարմիններին։

Ի դեպ, կա ևս մի գողական տերմին, որը հավասարապես վիրավորական է ինչպես տղամարդ, այնպես էլ կին կալանավորների համար՝ «Сука»-ն։ Այսպես են անվանում այն գողականներին, ովքեր հրաժարվել են գողական օրենքներից ու կտրվել են գողական աշխարհից։ Այդպիսինների հենց ճակատների վրա դաջում են «Сука» կամ էլ «Ерш» բառերը։ Երկրորդն անում են այն կալանավորների համար, ովքեր, արտաքսվելով գողական աշխարհից, շարունակել են իրենց որպես գողական հեղինակություն ներկայացնել անծանոթ միջավայրերում։

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients