Վթար Գավառում. Բախվել են երկու մեքենաներ
SocietyՓրկարար ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 21.22 տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 91 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 31SU724 (վարորդ` Ա. Ն., ծնվ. 1980թ.) եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 34SZ300 պետհամարանիշներով (վարորդ` Գ. Վ., ծնվ. 1998թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Գ.Վ.-ը հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները: