Արարատում «Օպել»-ն ընկել է առուն
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 31-ին՝ ժամը 01.51-ին, ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Նշավան ավտոճանապարհի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել առվակում. ավտոմեքենան առվակից դուրս բերելու համար անհրաժետ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկն ել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Նշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում «Օպել» մակնիշի 35PT827 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել առուն. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: