Ալ Պաչինոն կրկին գրավել է հանրության ուշադրությունը` չորեքշաբթի Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնին ներկայանալով իր բավականին երիտասարդ ընկերուհու` Լուսիա Սոլայի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 74-ամյա դերասանը մեծ ոգևորությամբ է ներկայացել կինոփառատոնի գալա միջոցառման ժամանակ՝ արգենտինացի 35-ամյա դերասանուհու ուղեկցությամբ:
Հավերժ կնքահայր Ալ Պաչինոն ներկայացել է իրեն բնորոշ յուրահատուկ ոճով` սև կոստյումով, լայնավիզ վերնաշապիկով և նախշազարդ շարֆով: