Հալեպում ահաբեկիչների գնդակոծության հետևանքով զոհվել է 8 մարդ
SocietyԱհաբեկիչների գնդակոծության հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերից մեկում զոհվել է 8 մարդ, ավելի քան 15-ը վիրավորել է: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Հալեպի ոստիկանության տվյալներով, մի քանի հրետանային արկեր պայթել են բնակելի Ալ-Ազամիա թաղամասում: Արդյունքում մեծ նյութական վնաս է հասցվել բնակելի տներին և շինություններին: Բոլոր վիրավորները տեղափոխվել են քաղաքի համալսարանական հիվանդանոց: Վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են: