Հնդկաստանում ավելի քան 2200 մարդու կյանք խլած անոմալ շոգը սկսել է նահանջել
SocietyՀնդկաստանում անոմալ շոգը, որը խլել է ավելի քան 2200 մարդու կյանք, սկսել է նահանջել: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Հարավային նահանգներում ջերմաստիճանը երկու աստիճանով նվազել է:
Ուժգին շոգ էր հատկապես Թելանգանա և Անդհրա-Պրադեշ նահանգներում: Որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի:
Օդերևութաբանները կանխատեսում են շուտափույթ անձրևներ: