Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում լուծել Հայկական թանգարանի հարցը
SocietyՓարիզի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել՝ քաղաքին խնդրելով բանակցություններ սկսել պետության հետ՝ Ֆրանսիայի հայկական թանգարանը կա՛մ Փարիզում, կա՛մ Մեծ Փարիզում տեղակայելու մասին երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
Հանուն ժողովրդական շարժման միության նախաձեռնած երաշխավորական բանաձեւը նաեւ քաղաքապետին կոչ է անում «թանգարանի ղեկավարության հետ միասին ուսումնասիրել քաղաքի կողմից ժամանակավոր ազատ տարածք տրամադրելու հնարավորությունը՝ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում, թանգարանի հավաքածուն ցուցադրելու համար»:
Ֆրանսիայի Հայկական թանգարանը, որը հայկական պատմության եւ մշակույթի հետ կապված շուրջ 1.200 ստեղծագործություն ներառող հավաքածու ունի, 1995 թվականից փակ է: Պետական սեփականություն հանդիսացող թանգարանի տարածքում 2011 թվականին վերանորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն տարածքը չի վերադարձվել թանգարանին: