Օրիոնի համաստեղությունում հայտնաբերվել է Վան Գոգի գլուխգործոցը
SocietyՕրիոնի համաստեղությունում աստեղային կուտակումները, որոնք ֆիքսել է «Պլանկ» արբանյակը, ծայր աստիճան նման են Վինսենտ Վան Գոգի հանրահայտ «Աստղազարդ գիշեր» կտավին:
Լուսանկարում երեւացող հագեցած կապույտ գույնն ապացուցում է աստեղային փոշու համեմատաբար ցածր խտությունը, իսկ դեղին կամ կարմիր գույները, ընդհակառակը, մատնանշում են այն վայրերը, որտեղ այդ փոշին ավելի բարձր խտություն ունի, գրում է Gismeteo-ն:
Օրիոնի համաստեղությունը գտնվում է Ծիր կաթինի գալակտիկայում՝ մեր մոլորակից 1600 լուսնային տարվա հեռավորության վրա: