Վթար Երեւան-Դիլիջան ավտոճանապարհին
SocietyՓրկարար ծառայությունը մայիսի 31-ին, ժամը 15.27-ին տեղեկություն է ստացել, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 64-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 30 LL 689 եւ «Մերսեդես» մակնիշի 17 SC 007 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1947 թ. ծնված Մ. եւ Ս. Խ.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սեւան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1983 թ. ծնված Դ. Բ.-ը` հոսպիտալացվել Սեւան քաղաքի ծննդատուն, ով տեղում ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: