Հայ գիտակը կմասնակցի ռուսաստանյան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին
SocietyՀայաստանի գիտակների ասոցիացիայի անդամ Հայկ Ղազազյանը կմասնակցի ռուսաստանյան «Ի՞նչ, Որտե՞ղ, Երբ» հեռուստատեսային խաղին: Մայիսի 31-ին ուղիղ եթերով ցուցադրվելիք հաղորդումը 15 տարվա դադարից հետո կազդարարի հայ գիտակների վերադարձը ռուսաստանյան «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» խաղի հեռուստատեսային տարբերակ:
«Հայաստանում այս ինտելեկտուալ խաղի պատմությունն սկսվել է դեռ 1980-ին, և, օրինակ «Բռեյն-Ռինգ»-ում, հայկական թիմերը հասնում էին մեծ հաջողությունների։ Դա բերել է նրան, որ Հայաստանից առաջին գիտակները խաղացել են Վորոշիլովի վարած «Էլիտար ակումբում»` 1998 և 1999թթ.։ Հայ գիտակի վերադարձը 16 տարի անց վկայում է, որ ավանդույթները մոռացված չեն։ Եվ նոր երիտասարդներ կմիանան խաղին՝ ոգեշնչվելով այս օրինակով», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախկինում գործող «Գյումրի» թիմի առաջնորդ Շանթ Գրիգորյանը։
Մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:30-ին հեռարձակվելիք խաղում Հայկ Ղազազյանը կմիանա Միխաիլ Կարպուկին, Անդրեյ Կորոբեյկինին, Իյա Մետրևելիին և Ելենա Պոտանինային:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղն առաջին անգամ եթերում հայտնվեց 1975թ. սեպտեմբերի 4-ին. այն վարում էր երջանկահիշատակ Վլադիմիր Վորոշիլովը: