Աստղիկ Սաֆարյանը նոր հաճելի անակնկալ ունի
LifestyleԱյն, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանն արդեն Երևանում է նոր նախագծերով Blognews.am-ն պատմել է, իսկ երեկ ներկա գնտվեցինք նրա նոր տեսահոլովակի նկարահանմանը: Տեսահոլովակի մի հատվածը նկարահանում էին շենքի տանիքում:
«Տանիքից չեմ վախենում, հակառակը, ես ինձ բարձր տեղերում շատ ավելի լավ եմ զգում, անգամ օրվա ընթացքում երբ ինձ վատ եմ զգում, գտնում եմ բարձր տեղ և հանգստանում»,-նշում է երգչուհին և ավելացնում, որ նոր ռիթմիկ երգ է ներկայացնելու:

«Խոսքերի հեղինակը ես եմ, երգը կոչվում է «Shalom», դա իմ կողմից կարելի է ասել, պաշտոնական բարև է: Երաժշտական պրոդյուսինգը պատկաում է Արտեմ Վալտերին, գործիքավորուն արվել է Լոս Անջելեսում, իսկ ձայնագրումն՝ Երևանում»:
Տեսահոլովակի հիմքում սերն է, երբ իրար են հանդիպում տարբեր ազգերի ներկայացուցիչներ և մեկը մյուսից ինչ-որ բան սովորում: Մի կերպարով չեն սահմանափակվելու, դեռ կլինեն տաղավարային նկարահանումներ, իսկ կերպարներով զբաղվել է Աստղիկը:

Մեր նախորդ զրույցում երգչուհին նշել էր, որ ունենալու է երաժշտական պրոդյուսեր, ում հետ համագործակցելու է համերգային մասով.« Աշխատելու եմ Էրիկ Անթառանյանի հետ, նա իմ վաղեմի ընկերն է, ուրախ եմ վերադառնալ նրա հետ աշխատանքին, որովհետև շատ պատասխանատու և որակը գնահատող մարդ է: Նրա հետ կկարողանանք համերգային ծրագրեր մշակել»:

Տեսահոլովակի ռեժիսոր Արմեն ՓիրիՄասիհիի հետ՝ Աստղիկն առաջին անգամ է համագործակցում, իսկ առաջարկն արվել է երգչուհու կողմից.«Քանի որ մենք մոտ ենք ոճերով, իրար լավ ենք հասկանում, իսկ այս տեսահոլովակի հիմքում սերն է: Աստղիկը չափազանց պահանջկոտ է, բայց երկուսով այնքան արագ լեզում ենք գտնում և շատ հեշտ է ստացվում մեր համատեղ աշխատանքը: Ինձ համար շատ կարևոր է, որ նա նման չէ շատերին և իր ոճով տարբերվում է»:
Ստեղծագործական խումբը տեսահոլովակի պրեմիերան նախատեսում է հունիսի սկզբին:







Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի