Հռոմի օպերային թատրոնը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան վերականգնել Է Ստրելերի բեմադրությամբ
CultureՀռոմի օպերային թատրոնը գարնանային տարեշրջանի ավարտին կրկին դիմել Է Մոցարտի գլուխգործոցին՝ «Ֆիգարոյի ամուսնությանը»: Ապենիններում սիրված բեմադրությունն այս անգամ առանձնահատուկ Է: Այն ներկայացվում Է իտալացի դրամատիկական ռեժիսոր Ջորջո Ստրելերի (1921-1997) նշանավոր բեմադրությամբ, որը Միլանի «Լա Սկալա» թա տրոնում իրականացվել Էր 1981 թվականին:
Դիրիժորը գերմանացի երիտասարդ մաեստրո Ռոլանդ Բյոերն Է, որը նաեւ կատարել Է ռոյալի մենանվագը, ինչպես որ ժամանակին դա արել Է Ռիկարդո Մուտին՝ Ստրելերի ներկայացման մեջ:
Օպերան կներկայացվի մինչեւ հունիսի 3-ը ներառյալ: Գլխավոր դերերգերը կատարում են՝ Ալեսանդրո Լուոնգոն (կոմս Ալֆավիվա), Մարկուս Վերբան (Ֆիգարո), Էլեոնորա Բուրատոն, որն առաջին անգամ Է բեմ բարձրացել կոմսուհու դերում, Ռոզա Ֆեոլան (Սյուզաննա), Մատեո Ֆալչիերին (Դոն Բազիլիո) եւ պատանի Միկելա Սելինժերը (Կերուբինո):
Ինչպես հայտնի Է, սյուժեի հիմքում «Բոմարշեի «սկանդալային կատակերգությունն Է», որն իր ժամանակին Ավստրիայի կայսր Իոսիֆ Երկրորդի կողմից արգելված Էր հակաֆեոդալական ազատամտության համար: Օպերան, որը Մոցարտը գրել Է մի քանի ամսվա ընթացքում՝ 1785 թվականի հոկտեմբերից մինչեւ 1786 թվականի ապրիլը, դարձավ լիբրետոյի հեղինակ իտալացի Լորենցո դա Պոնտեի հետ կոմպոզիտորի ստեղծագործական համագործակցության առաջին փորձը, որին հաջորդեցին ոչ պակաս կուլտային «Դոն Ժուան»-ը եւ «Այդպես են վարվում բոլոր կանայք» ստեղծագործությունը:
Պրեմիերան տեղի Է ունեցել Վիեննայի Բուրգթատրոնում 1786 թվականի մայիսի 1-ին՝ իտարելեն լեզվով: Այդ ժամանակվանից ավստրիացի հանճարի մեծ ստեղծագործությունը ներկայացվում Է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: