Արփինեի փախուստը, Հերմինեի ավազակախումբը, Արմանի տոնն ու Քրիստինեի երազանքը
LifestyleՀունիսի 1-ն աշխարհը նշում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Հայաստանն էլ բացառություն չէ: Հայ հայտնիներն էլ, թեպետ արդեն երեխա չեն, այնուամենայնիվ, BRAVO.am-ի առաջարկով հիշել են իրենց մանկությունն ու պատմել ամենավառ հիշողությունը:

Արփինե Իսրայելյան.Կյանքիս ամենաջերմ ու երջանիկ տարիներն էին: Բավական ակտիվ ու արկածախնդիր եմ եղել: Մանկությանս տարիներն ավելի պարզ ու հստակ եմ հիշում. երբ 3 տարեկան էի, Սանկտ Պետերբուրգում էինք` մորաքրոջս ընտանիքի հետ: Մի օր ես ու եղբայրս, ով 5 տարեկան էր, վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, դուրս եկանք տնից եւ ուղեւորվեցինք դեպի Նեւա գետ, որը բավական հեռու էր: Հասնելով` հանեցինք մեր կոշիկներն ու մտանք գետը, որտեղ ժամեր անց մեզ գտան մեր անհանգստացած ու բարկացած ծնողները:):
Շարունակությունը՝ այստեղ: