Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աղանդավոր հայ աստղերը. նոր բացահայտումներ (լուսանկարներ, տեսանյութ)

Lifestyle

Ordinaricus-ը գրում է.

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում «աստղերի» դասի ներկայացուցիչների զգալի մասը հարում է մի շարք աղանդավորական կազմակերպությունների, ընդ որում՝ առավելապես բողոքական-խարիզմատական ուղղվածության։ Թերևս նաև սրանով է բացատրվում գրեթե 200.000 հսկայական թվին հասած բողոքական աղանդների հետևորդների քանակը։ Իհարկե, մեր Սահմանադրությամբ ու միջազգային իրավունքով երաշխավորվում է խղճի ու դավանանքի ազատությունը, բայց պետք է հասկանալ, որ հատկապես բողոքական աղանդների մոտ հայտնի ներկայացուցիչներ ունենալը ռազմավարության բաղկացուցիչ մասն է, քանի որ նրանց ուսմունքի հիմնարար մասերից մեկը կայանում է նրանում, որ որքան ավելի աստվածահաճո է մարդը, ու որքան ավելի շատ է նա հավատում Աստծուն, այնքան ավելի հայտնի, ճանաչված ու հարուստ է լինում նա, ինչը սկզբունքորեն հակասում է իրական քրիստոնեության դրույթներին։

Սակայն, օգտվելով նրանից, որ մարդիկ մեծամասամբ գրագետ չեն կրոնական հարցերում, բողոքական աղանդներն իրենց քարոզչության առաջին գիծը տանում են հենց շնորհիվ հայտնի կերպարների, որոնց միջոցով նորանոր անդամներ են ներգրավում իրենց ցանցերի մեջ։ Կարելի է ասել, որ Կյանքի խոսքի, Ռեմայի ու այլ աղանդավորական կազմակերպությունների քարոզչության առյուծի բաժինը կառուցվում է հենց «աստղերի» շուրջ ու նրանց միջոցով, և որպեսզի քարոզչությունն ավելի արդյունավետ լինի, այս կազմակերպությունները ջանք, եռանդ ու ռեսուրսներ չեն խնայում, որպեսզի ոչ միայն աստղերի ներգրավեն, այլև նորերին ստեղծեն 0-ից։

Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, մեր էստրադայում արդեն գործում է աղանդավոր աստղերի կայացած ցանց, ովքեր թեև հանդիսանում են շարքային անդամներ իրենց աղանդների հիերարխիկ համակարգում, բայց բնավ էլ շարքային դերակատարում չունեն իրենց աղանդների հզորացման և ծավալման հարցում։ Ձեզ ենք ներկայացնում հայկական շոու բիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներին, ովքեր հարում են այս կամ այն աղանդավորական կազմակերպությանը։

Ավետարանչականներ

Ավետարանչականների առումով խառնաշփոթ է, ու այդ խառնաշփոթի մեջ մեղավոր է նաև Հայ առաքելական եկեղեցին, քանի որ մինչ օրս էլ հստակ դիրքորոշում չի արտահայտում այս կազմակերպության հանդեպ։ ՀԱԵ-ի դիրքորոշումը կայանում է հետևյալում. Հայ ավետարանչական եկեղեցին քույր եկեղեցի է արտասահմանում, բայց աղանդակերպ է գործում Հայաստանում... Այսքանով հանդերձ, հարկ է նշել, որ Ավետարանչական եկեղեցին լարված հարբերություններ ունի նույն Կյանքի Խոսքի ու Ռեմայի հետ, թեև վերջիններս իրենց դասում են նույն Բողոքական ճյուղին, որի մաս է կազմում Հայ ավետարանչական եկեղեցին։ Ահա այն աստղերը, ովքեր հանդիսանում են Ավետարանչական եկեղեցու անդամներ։

Դավիթ Թուջարյան (Սասունցի Դավիթ)

Դավիթ Թուջարյանն ու նրա կինը հանդիսանում են ավետարանչականներ, ու իր տված վերջին հարցազրույցներից մեկում Դավիթն անսպասելիորեն հայտարարել էր, որ ինքը նախկինում անպարկեշտ կյանքով է ապրել, հետո Հիսուսը փրկել է իրեն, իսկ ավելի մանրամասնելով դավանաբանական պատկանելիության հարցը՝ նա փաստացի ասել էր, որ ՀԱԵ-ից չէ։ Այսօր արդեն հայտնի է, որ Դավիթը հանդիսանում է բողոքական-ավետարանչական ուսմունքի հետևորդ։

Արմո

Արմոյի՝ աղանդավոր լինելու մասին ասեկոսեներ շրջում էին, բայց ամեն ինչ ակնհայտ դարձավ նրա հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ նա բավականին էմոցիոնալ անդրադարձավ այս հարցին, և ակնհայտ դարձավ, որ նա ՀԱԵ-ի հետևորդ չէ, ու նրան ըստ երևույթին կազմակերպություն է ներգրավել կինը։ Այսօր արդեն հայտնի է, որ Արմոն ևս հանդիսանում է ավետարանչական։

Ռեմա

Լուանկարում Ռեմայի հերթական հավաքին կարող եք տեսնել Արսեն Գրիգորյանին, Լիլի Էլբակյանին ու նրա ամուսնուն՝ ռեփեր Համոյին

Եթե ավետարանչականների հարցում կարող են լինել որոշակի տարընթերցումներ, ու նրանք գոնե դասական բողոքականության ներկայացուցիչներ են, ապա Ռեման միանշանակ հանդիսանում է աղանդավորական կազմակերպություն և այն աղանդների դասին է պատկանում, որոնք դե ֆակտո կամ էլ դե յուրե որպես աղանդ են ընկալվում անգամ բողոքականների ճամբարում։ Փորձագետներից ոմանք անգամ համարում են, որ, ըստ էության, Ռեման հանդիսանում է խարիզմատական աղանդների դուբլյաժ արած կազմակերպություն, որը կոչված է ավելի դյուրինացնելու հայ հետևորդների հավաքագրումը։

Ըստ էության, Ռեմայի ուսմունքը մեկին մեկ կրկնում է Կյանքի խոսքինը, բայց քարոզչական հնարք են կիրառում, ու, ասենք, եթե Կյանքի խոսքի անունը լսելով՝ մարդիկ զգուշավոր են դառնում, ապա Ռեման այդքան չի լարում։ Կարելի է ասել, որ Ռեման Կյանքի խոսքի դուստր ձեռնարկությունն է։ Այդքանով հանդերձ, Ռեման ևս ունի մի շարք աստղային հետևորդներ։ Ի դեպ, Ռեմայի հավաքները կայանում են ամեն կիրակի Խուլ ու համրերի պալատում։

Էլբակյաններ

Ռեմային է հարում դերասանական մի ամբողջ դինաստիա՝ Էլբակյանների ընտանիքը։ Դրա հետ կապված վերջին կասկածները փարատվեցին շնորհիվ Լիլի Էլբակյանի, ով հրապարակավ խոստովանեց, որ ինքը Ռեմայից է։ Լիլիի ծնողներն էլ՝ Արմեն ու Աննա էլբակյանները, հետ չեն մնում ու հանդիսանում են Ռեմայի անդմաներ։ Առանձնակի ջանասիրությամբ աչքի է ընկել հատկապես Աննա Էլբակյանը, ով անգամ հյուրընկալվել է Կյանքի խոսքի առաջնորդ Արթուր Սիմոնյանի աղանդավորական հաղորդմանը…

Ռեմայի ցանցերի մեջ է ընկել նաև Լիլիի ամուսինը՝ ռեփեր Համոն, ով, ինչպես այս ցուցակի շատ այլ արական սեռի ներակայացուցիչներ, հավաքագրվել են իրենց կանանց միջոցով։

Արսեն Գրիգորյան

Ռեմայի հին ու կարկառուն հետևորդներից է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը, ով այս աղանդի պիոներներից է եղել։ Ընդ որում, Արսեն Գրգորյանը սերտ կապեր ունի նաև Կյանքի խոսքի հետ, մասնակցում է դրա ժողովներին, ինչպես նաև դրա նորաթուխ աստղերի առաջխաղացմանն է նպաստում, ինչպես, օրինակ, ռեփեր Հռագի պարագայում եղավ։

Արմինկա

Թեև վերջին շրջանում Արմինկան հրաժարվում է մեկնաբանություններ տալուց իր՝ աղանդավոր լինելու վերաբերյալ, սակայն հայտնի է, որ նա ևս Ռեմայի առաջին աստղային հետևորդներից է եղել, իսկ Փոփ հանրագիտարանի սկանդալային թողարկման ժամանակ Արմինկայի տված հեռախոսային հարցազրույցից, ինչպես նաև Ռեմայի հովիվ Կարեն Խաչատրյանի խոսքի ձայնագրությունից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ ասեկոսեներն ասեկոսեներ չէին։

Կյանքի խոսք

Եվ վերջապես, Հայաստանում գործող ամենահզոր, ամենահարուստ, ամենաազդեցիկ ու ամենաբազմամարդ աղանդը՝ Կյանքի խոսքը։ Ոչ մի հստակ վիճակագրություն չկա, բայց փորձագետները համարում են, որ Կյանքի խոսք աղանդին են հարում մոլորված հայերի կեսից ավելին։ Հենց Կյանքի խոսքի տվյալներով՝ իրենք ունեն ավելի քան հարյուր հազար հետևորդ։

Կյանքի խոսքի ներկայացվածությունն ամենուր է՝ հեռուստատեսություն, շոու բիզնես, կառավարություն և այլն, իսկ միջազգային կապերով ու ֆինանսավորման առումով Կյանքի խոսքը կարող է մրցակցել ցանկացած կրոնական կազմակերպության հետ, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու։ Ահա Կյանքի խոսքի միայն ամենահայտնի ու քիչ թե շատ հաստատված աստղային անդամների կարճ ցուցակը։

Անդրե

Կյանքի խոսքի առաջին ադեպտներից ու «ներդրումային» ծրագրերից մեկը։ Անդրեն ակտիվորեն անդամակցում է այս աղանդին արդեն շուրջ 10 տարի, ընդ որում, ոչ թե միայնակ, այլ իր քրոջ հետ։ Հանդիսանում է աղանդի պարագլխի՝ Արթուր Սիմոնյանի պարծանքներից մեկը։ Անդրեին բազմիցս են տեսել ԿԽ-ի հավաքներում, ինչպես անձամբ Արթուր Սիմոնյանի հետ շրջագայելիս։ Ասում են, որ անգամ Հոլանդիայում անցկացվող հավաքներին է մասնակցել։

11164057_973246509386854_675533500922763576_n

Նարեկ Ղափլանյան

2013 թվականին շատ մեծ աղմուկ բարձրացրեց Միացյալ Երիտասարդական Լիգայի տարածած աղանդավոր աստղերի ցուցակը, և այդ ցուցակում ներառված մի քանի աստղեր դատի տվեցին կազմակերպությանը, սակայն եղան այնպիսիք, ովքեր ոչ մի բան էլ չհերքեցին ու ոչինչ չասեցին այս առնչությամբ՝ խուսափելով կրոնական պատկանելիության ցանկացած տիպի հարցերից։ Նման աստղերից մեկն էլ դերասան Նարեկ Ղափլանյանն էր, ով, ըստ ՄԵԼ-ի, հարում է Կյանքի խոսքին։

Ալինա Մարտիրոսյան

Տնփեսա սիթքոմի և «Եղբայրներ» սերիալի աստղ Ալինա Մարտիրոսյանը ևս ներառվել էր աղանդավոր աստղերի ցուցակում, բայց շտապել էր հերքել, սակայն երբ կարդում ես նրա «հերքումը», ակամայից տպավորություն է ստեղծվում, որ դա ավելի շուտ հաստատում է։ Ընդհանրապես, եթե ուզում եք ճանաչել քողարկված բողոքական աղանդի հետևորդին, ուշադրություն դարձրեք նրա հերքումներին, եթե մեղադրում են աղանդավոր լինելու մեջ. անպայմանորեն կտեսնեք, որ իրենք երեք հիմնական բառակապակցություններ են օգտագործում. «հավատում եմ Հիսուս Քրիստոսին», «Ճշմարիտ աստված» և «գրագետ է պետք լինել»։

Անժելա Սարգսյան

Անժելա Սարգսյանը Կյանքի խոսքի ամենասկանդալային անդամն է, ու թեև նա հերքում էր, որ երբևէ մասնակցել է Կյանքի խոսքի հավաքներին ու դրա անդամ է հանդիսացել, համացանցում արդեն լայն տարածվել է այն տեսանյութը, որտեղ առկա են թե՛ լուսանկարներ, որոնցում Անժելա Սարգսյանն ամուսնու քրոջ հետ մասնակցում է այդ հավաքներին, թե՛ մի քանի հարցազրույցներ՝ արված տեսախցիկի առջև, որոնցում Անժելա Սարգսյանը կիսվում է նրանով, թե ինչ է տվել իրեն Կյանքի խոսքի հետևորդ լինելը։

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյանն ու իր ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, անկասկած հանդիսանում են Կյանքի խոսքի ամենահաջողված քարոզչական պրոդուկտը, ու թեև Վահրամին ստիպված եղան հեռացնել ուշադրության կենտրոնից ադրբեջանական մուղամի ու իր մեջ ադրբեջանականություն ունենալու մասին բարբաջանքների արդյունքում առաջացած բացասական ալիքից հետո, Լիլիթը շարունակում է մնալ հայկական շոու բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչներից մեկը և ունի երկրպագուների բազմահազարանոց բանակ, ինչն անգամներով բարձրացնում է Կյանքի խոսքի ազդեցությունն ու դրանից բխող ռիսկը։

«Վիտամին ակումբի» տղաները

«Վիտամին ակումբի» տղաներից ոչ մեկ չի հաստատել իր՝ աղանդավորական լինելու մասին լուրերը։ Թեմային անդրադարձել է միայն Գարիկն իր հայտնի տեսանյութում, որից հետո միայն ավելի սրվեցին կասկածները, որ առնվազն իր՝ Գարիկի մասով այդ խոսակցություններն ուռճացված չեն, քանի որ նա հաստատում էր ինչպես այն, որ ինքը բազմաթիվ «հրաշալի մարդիկ» գիտի Կյանքի խոսքից, ովքեր իր ընկերներն են, այնպես էլ այն, որ ինքը մասնակցել է Կյանքի խոսքի առնվազն մեկ միջոցառման։ Այս խոստովանությունները համեմված էին «ոՇ մի դոգմայի» չհավատացող տղա լինելու մասին արված հայտարարություններով, որոնք ոչ միայն չփարատեցին կասկածները, այլև ավելի սրեցին, քանզի քրիստոնեությունն ու ցանկացած այլ կրոն հիմնված է դոգմաների վրա։

«Վիտամին ակումբի» տղաների հետ կապված պատմությունը մութ է, ու մի քանի հիմնական վարկածներ են շրջում նրանց մասին։ Ըստ որոշ խոսակցությունների՝ Կյանքի խոսքը ներթափանցել է ակումբ Չարենցի միջոցով, ու աստիճանաբար գրեթե բոլոր տղաները, բացի Արամից, ներգրավվել են այս սեկտայի մեջ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ տղաների հավաքագրմամբ զբաղվել է անձամբ Արթուր Սիմոնյանը, իսկ «Վիտամինի» շեշտակի աճն ու պոպուլյարությունը հնարավոր են դարձել հենց Կյանքի խոսքի շնորհիվ։

Դարձի եկած Մգեռ Առմենիան

Հայտնի հայերից եզակի է երգիչ Մհերի օրինակը։ Մհերը եզակի էր թե՛ նրանով, որ առանձնապես չէր էլ թաքցնում կամ հերքում, որ Կյանքի խոսքից է, ինչն անգամ արեց «Փոփ հանրագիտարան» հաղորդման՝ աղանդներին նվիրված թողարկման ժամանակ, թե՛ նրանով, որ նա կարծես թե առաջին աղանդավոր աստղն է, ով դարձի է եկել ու վերադարձել Հայ առաքելական եկեղեցու գիրկը։ Համենայն դեպս, ՀԱԵ-ում մկրտվելուց հետո Մհերին աղանդավորական հավաքներին մասնակցելիս նկատողների վկայություններ ու այլ փաստեր հայտնի չեն։

«Հ.Գ.»-ի փոխարեն

Ու եթե Ձեզ թվում է, որ այս ցուցակն ամբողջական է կամ էլ չի փոփոխվելու, չարաչար սխալվում եք։ Աճում է կյանքիխոսքականների նոր սերունդ, որոնք տարիներ շարունակ թրծվել են տարբեր ամառային ճամբարներում ու դպրոցներում և հանդիսանում են այս սեկտայի ֆանատիկոսներ։ Այս երիտասարդ սերնդի մեջ արդեն կան մի քանի ներկայացուցիչներ, ում փորձում են առաջ մղել, ինչպիսին, օրինակ Հռագն է կամ էլ «Պարիր, թե կարող ես» նախագծի կարկառուն ներկայացուցիչ Հովոն, Վիտամինցի Գոռը և այլոք։

Երիտասարդ ու հեռանկարային ԿԽ-ականներից շատերին կարելի է տեսնել Կյանքի խոսքի պարագլուխ Արթուր Սիմոնյանի դստեր՝ Աննա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև նրանց ամառային դպրոցների ցանցում հայտնվող լուսանկարներում։ Ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ տասնյակ երիտասարդ կյանքիխոսքականներ առաջին քայլերն են անում շոու բիզնեսում ու իրենց փառքին կհասնեն տարիներ հետո, բայց անպայմանորեն կհասնեն, եթե այս արատավոր մեխանիզմի աշխատանքը չկասեցվի։

Մնում է ամփոփել արդեն հին ու ծեծված, բայց հավերժ ակտուալ մտքով. զգուշացե՛ք աղանդներից, ոչ ոք պարտավոր չէ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինել ու լինել քրիստոնյա առհասարակ, բայց աղանդներին հարելը վտանգավոր է առաջին հերթին հարողի համար, քանի որ կեղեքում է նրա հոգեկան աշխարհը, ընտանեկան անդորրն ու ինչո՞ւ ոչ՝ բյուջեն։

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients