Yerevan, 10.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը: Վարչապետը և պատվիրակության անդամները  ծանոթացել են  նաև Լիդիցեի պատկե րասրահում ներկայացված` երեխաների կերպարվեստի 43-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին:

Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից և դառնում համամարդկային մի ուղերձ և պատգամ:

Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես և Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն,  առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում և հոգիներում: Համալիրի մաս կազմող, երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից:

Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:

Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի քրիստոնյա մանուկներ, տասնյակ հազարավորները բռնի թրքացվեցին և օտարվեցին իրենց ընտանիքներից ու ազգությունից:

Այսօր Լիդիցեի հուշահամալիրում ներկայացված «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները»  ցուցադրությունը, որը ներկայացրել է համալիրի հայաստանյան գործընկեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, լուսանկարների միջոցով մարդկային ողբերգության պատմությունների մի շարք է, որը ցնցող ազդեցություն է թողնում բոլորի վրա: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն դրանք չենք կարող կոչել բացառիկ ու աննախադեպ, քանի որ երեխաներին բաժին հասած այս ճակատագրերը համամարդկային ողբերգության դրսևորումներ են: Խորհրդա նշական է, որ ցուցահանդեսի բացումը համընկնում է Երեխաների միջազգային օրվա հետ, որ մարդկությունը նշում է այսօր:

Հարգելի բարեկամներ

Այսօր, վաղը և ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում և այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը` վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու և մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ամփոփելով Լիդիցե կատարած այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, «Կցանկանայի իմ անկեղծ զգացմունքներն արտահայտել այսօրվա կապակցությամբ: Խորհրդանշական է, որ Լիդիցեի հուշահամալիր այցելությունը համընկել է Երեխաների միջազգային օրվա հետ:

Այսօր ես ծաղկեպսակ զետեղեցի զոհված երեխաների հուշակոթողին, մեր չեխ բարեկամների հետ բացեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսը, այցելեցի Լիդիցեի՝ արվեստների 43-րդ մանկական միջազգային ցուցահանդես, որտեղ այլ երկրների երեխաների գործերի հետ մեկտեղ ներկայացված են հայաստանցի մանուկների հրաշալի աշխատանքները: Անչափ տպավորված եմ դրանցով: Այս այցելությունն իմ մեջ ամրապնդեց պարտավորվածության այն զգացումը, որ մենք` մեծերս, մեր երեխաների և թոÕ �ների համար պետք է ստեղծենք խաղաղ և բարեկեցիկ ապագա»:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri