Փրկարարներն դպրոցում և բնակարանում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ վայր
SocietyՀրշեջ-փրկարարները հունիսի 1-ին, գնալով ահազանգի հետքերով, հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 1-ին, ժամը 18.38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղավնաձոր գյուղի դպրոցի շենքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարներն Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 շենքի մուտքի մոտակայքից օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Հունիսի 1-ին, ժամը 18.06-ին էլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Նորք թաղամասի թիվ 45 տան առաստաղին օձ է նկատվել, անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: