Ղազախստանում ֆիզկուլտուրայի ուսուցիչն առեւանգել է աշակերտուհուն
SocietyՂազախստանի Շիմկենտ քաղաքում ձերբակալվել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Նա փորձել է առեւանգել դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին` նրա հետ ամուսնանալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, 25-ամյա ուսուցիչը համագործակցել է երեք հոգու հետ, որոնց ինքնությունը դեռեւս հաստատված չէ: «Հարսնացու փախցնել»-ու երեւույթÕ ¨ Ղրղզստանում, Ղազախստանում տարածված է: Այժմ նման քայլի դիմում են այդ երկրների հիմնականում մահմեդական բնակիչները: Ղազախստանում փորձում այդ ավանդույթի դեմ պայքարել կոշտ օրենքներով: