Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին
SocietyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն այնուհետև կուղևորվի Տաջիկստանի Հանրապետություն` հունիսի 4-ին Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: