«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներթափանցման հերթական փորձը
SocietyՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտ ակ գույնի բյուրեղանման զանգվածով:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: