Սիլվա Հակոբյան. «Երգացանկիս մոտ 30-40%ը պատվիրված երգեր են»
LifestyleԵրգչուհի Սիլվա Հակոբյանն օրերս ներկայացրեց «Իմ Լուսին» երգը՝ հայտնելով, որ պատվիրված է:
«Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ նոր երգ, որի հիմքում իրական պատմություն է: Սա սիրող ամուսնու նվերն է իր սիրելի կնոջը: Նրանց սերն այնքան զորեղ դուրս եկավ, որ հաղթեց ծանր հիվանդությանը: Իսկական սերը կյանքեր է փրկում...»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր երգչուհին:

Նկատենք, որ այս երգը՝ որպես պատվեր, առաջինն ու միակը չէ մեր շոու բիզնեսում: Գնալով այս երևույթը կարծես ավելի է արմատավորվում, որը կարծես փոխշահավետ է. պատվիրատուն իր ճաշակն ու ցանկությունն է հրամցնում շուկային՝ սպառողին, պատվեր ընդունողն էլ փող վաստակում: Երկու կողմն էլ գոհ են և շնորհակալ:
Երբ այս երևույթի մասին՝ արդյոք իր երգացանկում մեծ թի՞վ են կազմում պատվիրված երգերը և, կարելի է ասել, որ այսօր երգիչները գումար են վաստակում հիմնականում պատվիրված երգեր կատարելով, երգչուհին ասաց. «Իմ երգացանկի մոտ 30-40%ը պատվիրված երգեր են, որոնցից շատերը հանդիսատեսի կողմից արդեն իսկ սիրելի են դարձել, և ոչ բոլորն են սիրո մասին: Ճիշտ է, մեծ մասամբ գերիշխում են սիրո թեմատիկայով երգերը, բայց ունեմ պատվիրված երգեր և՛ բալիկների, և՛ հայրերի, և՛ մայրերի համար»:
Երգչուհու խոսքով` «Իմ Լուսին» երգը մի քանի ամսվա պատմություն ունի. այն վերջնական պատրաստ է եղել երկու ամիս առաջ:
Շարունակությունն` այստեղ: