Մահացու հիվանդ կնոջ վերջին ցանկությունը (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
2013 թ.–ին բաժանորդների սպասարկման բաժնի մենեջեր 33–ամյա Աֆինա Կրյուգերը հաճելիորեն զարմացավ, երբ իմացավ, որ հղի է։ Սակայն մի քանի ամիս անց Կրյուգերը կրծքի շրջանում ցավեր զգաց։ Աղջիկն ու նրա ամուսին Բենը սկզբում կարծեցին, որ դա կապված է հղիության ընթացքի հետ։ Բայց այն, ինչ հետո իմացան բժիշկներից, նրանց շոկի մեջ գցեց։ Ախտորոշումից հետո պարզվեց, որ աղջկա մոտ 2–րդ աստիճանի կրծքի քաղցկեղ է։
Ամբողջ աշխարհի օնկոլոգները վստահ են, որ այդ հիվանդությունը հղի կնոջ մոտ շատ հազվադեպ է հանդիպում։ Բայց բարձր ռիսկի տակ են ընկնում ուշ հղիացած կանայք։
Չնայած ամեն ինչին՝ Աֆինան որոշեց ծննդաբերել։ Նրան ստիպված կեսարյան հատում արեցին։ Փոքրիկը լույս աշխարհ եկավ նախատեսվածից 8 շաբաթ շուտ, քանի որ մայրիկը պետք է քիմիաթերապիայի կուրս անցներ։ Փոքրիկին կոչեցին Ամարի, որը, նրա հոր խոսքերով, նշանակում է «Աստծո անգին հրաշք»։

Ցավոք, ծննդաբերությունից հետո հիվանդությունն արագ տեմպերով զարգացավ։ Իր ողջ պայքարի մասին Աֆինան գրում էր իր բլոգում։

Աֆինա Կրյուգերը հասկանում էր, որ նա դանդաղորեն հանգչում և մահանում է քաղցկեղից, բայց կինը երազանք ուներ՝ ինչ էլ որ լինեի, նա ուզում էր մասնակցել իր դստեր գեթ մեկ ծննդյան տարեդարձին։ Հասկանալով, որ դա Ամարիի հետ անցկացրած վերջին ծննդյան տարեդարձը պետք է լինի, Բենը և նրանց հարազատները սկսեցին զբաղվել «Ալիսան հրաշքների աշխարհում» ոճով երեկույթի կազմակերպչական աշխատանքներով։


Երեկույթը կայացավ 2014 թ.–ի մայիսի 2–ին։ Նույնիսկ հայրիկն էր համապատասխան ոճի հագնվել։

Սա Աֆինայի համար հիանալի հնարավորություն էր հիվանդանոցի պատերից դուրս ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Հաջորդ օրը Աֆինա Կրյուգերը հանգիստ սրտով ընդմիշտ լքեց այս աշխարհը։

Բեն Կրյուգերը հուսով է, որ այս լուսանկարները փոքրիկ Ամարիի համար միշտ կմնան մայրիկի մասին վառ հիշողությունների առարկաներ։ Մայրիկի, ով նրան աշխարհում ամեն ինչից շատ էր սիրում։
