ՀՀ կառավարությունը կքննարկի ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը
SocietyՀՀ կառավարությունը կքննարկի «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը: Մայիսի 4-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրություններին հավանություն տալու մասի հարցը:
Երկու հարցերն էլ կզեկուցի ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: