Ֆինլանդիայում պետությունը հղի կանանց արդեն 75 տարի նորածնի նվերներով լի արկղ է նվիրում
SocietyՖինլանդիայի իշխանություններն արդեն 75 տարի է հղի կանանց նորածնի նվերներով լի արկղ են նվիրում: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, արկղը պարունակում է նորածնի տարբեր տեսակի հագուստներ ու խաղալիքներ: Արկղը նաև կարող է օգտագործվել որպես նորածնի մահճակալ: Մայրիկները կարող են ընտրել աջակցության գումարը, որը 140 եվրո է կազմում, կամ արկղը: Մեծամասնությունն ընտրում է ակղը, քանի որ պարունակությունն ավելի շատ արժե: Սկզբում այն նախատեսված էր տրամադրել ցածր եկամուտ ունեցող ընտանիքիների համար, իսկ 1949թ.-ին այն սկսեցին ստանալ բոլոր ծնողները:
Այդ ժամանակվանից ի վեր պետությունից ստացած նվերը նշանակում է, որ ֆինն բոլոր նորածինները հավասար իրավունքներ են ստանում իրենց կյանքի հենց սկզբում՝ անկախ այն բանից, թե հասարակության որ շերտի ընտանիքում են ծնվել: