Երկու վարդենիսցի փորձել են հանքանյութ գողանալ Սոթքի հանքավայրից
SocietyՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 20-ին Սոտքի ոսկու հանքից հանքանյութի գողության և գողության փորձի երկու դեպք են արձանագրել: Ինչպես տեղեկանում են ոստիկանության տարածած տեսանյութից՝ նույն հանքախորշի մոտ րոպեների տարբերությամբ ոստիկանները նկատել են Վարդենիսի բնակիչներ Նվեր Բուդոյանին և Թադևոս Մկրտչյանին: Վերջինիս մոտ 18 կգ հանքանյութի նման զանգված է հայտնաբերվել: Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով երկուսին էլ բերման են ենթարկել:
Բուդոյանն ու Մկրտչյանը խոստովանել են՝ հանք էին գնացել հանքանյութ գողանալու, որպեսզի հետագայում վերամշակեն ու ոսկի ստանան:
Երկուսն էլ խոստովանական բացատրություն են տվել, կատարվում է քննություն: