Նախագահի դրամաշնորհներում վերականգնվել են ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության անվանակարգերը
SocietyՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների մրցույթում հունիսի 1-ից վերականգնվել են ծխելու դեմ պայքարին, բնապահպանության ոլորտին, վերարտադրողական առողջությանը, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերը։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, քանի որ 2015-ը խորհրդանշական տարի է, և մեծ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ծրագրերին, ապա որոշում էր կայացվել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթում հիմնականում շեշտադրումներն անել, գումարներն ուղղել հենց այդ ծրագրերին։
«Եվ հասարակական կազմակերպությունները բավականին մեծ աշխատանք կատարեցին այդ առումով՝ հանդես գալով 100-րդ տարելիցին առնչվող բազմաթիվ նախաձեռնություններով։ Հունիսի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներում վերստին վերականգնվել են հակածխախոտային, բնապահպանությանը, վերարտադրողական առողջությանը, գյուղական համայնքների զարգացմանն ուղղված անվանակարգերը։ Իհարկե, պահպանվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերը։ Մեր ցանկությունն է, որպեսզի ՀԿ-ները լինեն ակտիվ, զ արգանան՝ այս մրցույթներին մասնակցելով։ Այդ է պատճառը, որ անվանակարգերը բավականին բազմոլորտ են և ընդգրկուն։ Ոմանք հաճախ զարմանում են, թե ինչու են նորաստեղծ հասարակական կազմակերպությունները հաղթող ճանաչվում մրցույթներում։ Նշեմ, որ հեղինակավոր փորձագետներից կազմված հանձնաժողովը նախևառաջ գնահատում է ծրագրերը։ Բացի այդ, մեր նպատակներից է նաև խրախուսել, աջակցել նորաստեղծ կազմակերպություններին, նպաստել նոր ՀԿ-ների ստեղծմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 3-րդ տարին է իրականացնում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթները։ Կարեն Ավագյանը, խոսելով արդեն իրականացված ծրագրերի, դրանց արդյունավետության մասին, նշեց, որ իրենց աշխատանքին ամենախիստ գնահատական տվողը հենց իրենք են:
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր աշխատանքը լինի թափանցիկ, կասկածներից դուրս, և ՀԿ-ները կարողանան վստահել մեզ։ Դրա վկայությունը տարեցտարի մեզ դիմող կազմակերպությունների թվի աճն է»,-հավելեց նա։
Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս ուսումնասիրել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթները և հանդես է եկել դրական գնահատականներով՝ ֆինանսավորում ստացած ՀԿ-ների վերաբերյալ տեղեկության հասանելիության, ֆինանսավորված ՀԿ-ների քանակի առումներով։
Հիմնադրամի համակարգողը կոչ արեց հասարակական կազմակերպություններին նոր գաղափարներով դիմել հայտարարված մրցույթին։ Ավագյանի խոսքով՝ ՀԿ-ների ծրագրերում նկատվում է ստեղծարար, հետաքրքիր գաղափարների պակաս։ «Մենք ժամանակ առ ժամանակ կրկնություններ ենք տեսնում, և շատ դեպքերում՝ վատ կրկնություններ, ինչը բնականաբար, չի կարող հանձնաժողովի անդամների հավանությանն արժանանալ։ Ավելի շատ խրախուսվում են նոր գաղափարները, որոնք կկարողանան բարձրաձայնել, մեղմել ու լուծել առկա խնդիրները»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ՀԿ դաշտում որոշակÕ « թարմություն է պետք և՜ գաղափարների, և՜ դեմքերի տեսքով։