33-ամյա Խաչատուրը «ՎԱԶ-2106»-ից գողացել է ձայնարկիչը
SocietyՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Չարենցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Խաչատուր Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 28-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Սարի-Թաղի 8-րդ շարքի թիվ 179 հասցեի մոտ կայանված, 40-ամյա Էդուարդ Պ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը: