Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա մայիսի համեմատ գրանցվել է ծնունդների աճ
SocietyԳեղարքունիքի մարզում նախորդ տարվա մայիսի 135 ծնունդի դիմաց այս տարի գրանցվել է 153 ծնունդ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, այս տարվա մայիսին Մարտունու ծննդատանը գրանցվել է 51, Գավառի բժշկական կենտրոնում`32, Սեւանի հիվանդանոցում` 33, Վարդենիսի հիվանդանոցում` 27, Ճամբարակի առողջապահության կենտրոնում`10 ծնունդ: Նախորդ տարվա մայիսին Մարտունու ծննդատանը գրանցվել է 49, Գավառի բժշկական կենտրոնում`26, Սեւանի հիվանդանոցում` 29, Վարդենիսի հիվանդանոցում` 25, Ճամբարակի առողջապահության կենտրոնում`6 ծնունդ: Փաստորեն, ծնունդների աճ այս տարվա մայ իսին տեղի է ունեցել մարզի բոլոր տարածաշրջաններում:
Խոսրով Խլղաթյան