ԲՀԿ-ն Ռոբերտ Նազարյանին ներկայացրել է ՀԷՑ-ի պարտքերի փոխհատուցման մեխանիզմներ
SocietyԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի անդամների հետ: Ինչպես հայտնեցին ԲՀԿ մամուլի ծառայությունից, աշխատանքային քննարկման ընթացքում ԲՀԿ պատգամավորները ներկայացրել են մտահոգություններ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, ինչը հանգեցնելու է այլ ապրանքների եւ ծառայությունների շղթայական թանկա ցման։
ԲՀԿ պատգամավորները հանձնաժողովի անդամների հետ քննարկել են նաեւ խմբակցության պատրաստած մասնագիտական առաջարկությունների փաթեթը, որի կիրառումը հնարավորություն կտա առողջացնել էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջ շղթան։
ԲՀԿ-ն ներկայացրել է նաև ՀԷՑ-ի պարտքերի փոխհատուցման այնպիսի մեխանիզմներ, ինչը չի հանգեցնի սակագնի բարձրացման։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ քննարկումների ընթացքում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած առաջարկությունների մոտ 50 տոկոսն ընդունվել է։
Ինչ վերաբերում է հայտ ներկայացրած՝ էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպություններին առնչվող բազմաթիվ հարցերին, ապա դրանք ԲՀԿ-ն կբարձրացնի առաջիկա խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշյալ կազմակերպությունների ղեկավարների առաջ։