Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուզում եմ ապացուցել, որ դերասանությունը էժան մասնագիտություն չէ. Վարշամ Գևորագյան

Lifestyle

Երևանի պետական Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին թեպետ հեռուստդիտողը այնքան էլ տեղյակ չէ, միևնույն է, ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է. «Իհարկե, մշտակես զբաղված եմ Համազգային թատորնում, բայց նաև իմ ողջ ուժերս ներդերել եմ «22 գրուպ» պրոդաքշնի վրա, որտեղ նկարահանում ենք տարբեր հոլովակներ և կազմակերպում միջոցառումներ, այսինքն՝ աշխատանք տարվում է, բայց շատերը տեղյակ չեն դրա մասին»,- նշեց դերասանը:

Հեռուստատեսային դադարի պատճառը մատնանշելով՝ Վարշամը նկատեց. «Քանի որ մեր փրոդաքշնը իր տեսակով մեդիա արտադրություն է, հիմա կենտրոնացել եմ իմ սեփական գործի վրա: Իսկ որպես դերասան առաջարկներ միշտ էլ լինում են, բայց ինձ համար համապատասխան առաջարկներ դեռ չկան: Պետք է նշեմ, որ ես ունեմ հստակ սկզբունքներ առաջարկները ընդունելու հարցում. մասնագիտական բարձր պատրաստվածություն, որակ ֆինանս, բավական է սրանցից մեկը բացակայի և ես կհրաժարվեմ այդ առաջարկից»:

Հարցին, թե ստացվող առաջարկների սիստեմատիկ մերժումները չի բերի արդյոք մոռացման վտանգի, Վարշամ Գևորգյանը պատասխանեց. «Ես նման վախ չունեմ, քանի որ ամեն դեպքում, թատրոնը միշտ կա: Ավելին ասեմ՝ ես հենց այդ վախը ունենալով է, որ շատ առաջարկներից հրաժարվում եմ, որովհետև շատ հնարավոր է, որ անհաջող ծրագրի հետևանքով հեռուստադիտողի շրջանում առաջանա հիասթափություն, որը վերջնական լինել: Ես որպես մասնագետ ինքնավստահ եմ ինձ զգում, դերասանը թեկուզև 50 տարեկանում կարող է իրեն արտահայտել, եթե տա բարձր որակ»:

Այն, որ նա արդեն տևական ժամանակ է թվացյալ պասիվ է աշխատում, ըստ նրա, դա նաև որակի բացակայության հետևանքն է. «Այո, որակյալ արտադրանք այսօր շատ քիչ  կա, միաժամանակ, առաջարկները մերժելիս եղել են նաև այլ պատճառներ, օրինակ ֆինանսի՝ ինձ համար հարմար չլինելը, կամ իմ ժանրին անհամապատասխանությունը, այսինքն՝ միանշանակ ասել, որ լավ բան չկա եթերում, այդպես էլ սխալ կլինի»,- նշեց նա:

«Ես ինձ փորձում եմ բարձր վարձատրվող դերասան պահել, դա ինձ համար հավատարմությունն է մասնագիտությանս հանդեպ: Ես ուզում եմ ապացուցել, որ դերասանությունը էժան մասնագիտություն չէ: Էժան մասնագետ կարող են համարվել այն մարդիկ, ովքեր տվյալ մասնագետը չեն, բայց զբաղվում են դրանով, ինչը կատարվում է այսօր, որի արդյունքում կարծես բոլորը գոհ են, բացի հանդիսատեսից»,- ընդգծեց դերասանը:

Այն, որ այսօր հայակական ֆիլմերում կարելի է տեսնել դերասանների և «չդերասանների» համատեղ աշխատելիս, Վարշամ Գևորգյանի համար ունի իր բացասական և դրական կողմերը. ««Չդերասանների» համար այդ միտումը բավականին լավ միջոց է ինքնաարտահայտվելու, իրենց գտնելու համար, բայց մյուս կողմից էլ այդ երևությը վատ է, քանի որ այդպես, այսպես ասած, ամեն անգամ հեծանիվը նորից է ստեղծվում, այսինքն նորից մտածում ենք, թե ինչպես է պետք խաղալ, ինչպես նկարել, այնինչ դրա մեծ դպրոցը վաղուց ենք ունեցել: Այսինքն՝ այդպես ծնվում են նոր դերասաններ, ինչը լավ է, բայց դե դերասանի համար միշտ էլ հաճելի չէ, երբ կողքինը իր հետ իր լեզվով չի խոսում»:

Վարշամ Գևորգյանը որքան էլ սրտնեղում է այսօրվա նմանատիպ իրավիճակներից, միևնույն է, իր խոսքերով, անընդհատ մտածում է նոր ծրագրերի մասին. «Փոխանակ բողոքելու՝ մենք «22 գրուպ» փրոդաքշնով փորձում ենք ինքներս ինչ-որ բան ստեղծել, որի ընթացքում կրկին աշխատում ենք ամեն տեսակ մասնագետենրի հետ, այսինքն՝ ուրիշի գործը չեմ անում: Հիմա նախագծեր ունենք, որոնք դեռ ինտերներտային են, չգիտեմ, գուցե առաջիկայում հեռուստատեսություն էլ մուտք գործենք մեր փրոդաքշնով, բայց այսօրվա մեր գլխավոր նպատակն ու ծրագիրն է «Newpeople.am» կայքը ավելի ակտիվացնել և մշտական դարձնել, որտեղ տեղ կգտնեն նաև տարբեր հաղորդումներ և նորություններ»,- նշեց Վարշամը:

Իսկ ահա ֆիլմարտադրության հարցում, դերասանի խոսքերով, «22 գրուպ» փրոդաքշնը չի շտապում. «Թեպետ ունենք թե անհրաժեշտ տեխնիկան, թե ռեսուրսները, թե դերասանները, բայց չենք ուզում շտապել, քանի որ ուզում ենք, որպեսզի մեր արտադրության ֆիլմը լինի որակյալ գործ, պետք է համոզված լինենք, որ այն լավ գործ կլինի, հետո նոր սկսենք աշխատել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Վարշամ Գևորգյանը:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia